Բաժին. Կրիպտո

Սթեյբլքոին թողարկողները տեղաբաշխել են 80 միլիարդ դոլար ԱՄՆ պետական ​​պարտատոմսերում

ԱՄՆ գանձապետական ​​մուրհակներում «կայուն քոիններ» թողարկողների կողմից տեղաբաշխված պահուստների ծավալը հասել է 80 միլիարդ դոլարի՝ 2% մասնաբաժնով։ Այս մասին գրում է Cointelegraph-ը՝ վկայակոչելով JPMorgan-ի զեկույցը։

Այս ցուցանիշով Tether Limited-ը, Circle-ը և այլ ընկերությունները գերազանցել են Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway-ին և ​​դրամական շուկայի ֆոնդերին(բացի պետականներից):

Տվյալները ներկայացված են 2022 թվականի մայիսի վերջի դրությամբ։

Ավելի վաղ Tether Limited-ը և Circle-ը խոստացել էին փոխարինել առևտրային թղթերում տեղադրված սթեյբլքոինների գրավի մի մասը ԱՄՆ գանձապետարանի կողմից թողարկված մուրհակներով։

«Շուկայի վստահությունը USDT-ի նկատմամբ՝ որպես սթեյբլքոին, աստիճանաբար քայքայվում է, և վերջին մի քանի ամիսների իրադարձություններն արագացրել են այդ դինամիկան», – ասվում է զեկույցում:

Բանկի մասնագետները որպես տենդենցի խթան են նշել «USDC պահուստային ակտիվների կատարյալ թափանցիկությունն ու որակը»:

Հիշեցնենք, որ BDO Italia-ն հաստատել է USDT-ով գրավադրված առևտրային թղթերի ծավալի կրճատումը՝ մինչև 8,5 միլիարդ դոլար (հունիսի 30-ի դրությամբ):

Tether Limited-ը հայտարարել է, որ մտադիր է իր առևտրային թղթերի պաշարը մինչև օգոստոսի վերջ կրճատել մինչև 200 միլիոն դոլար՝ մինչև տարեվերջ այդ ակտիվներից ամբողջությամբ ազատվելով:

Մինչ այս ընկերության տնօրեն Պաոլո Արդոինոն հեդջ-ֆոնդերի կողմից USDT-ի կրճատման գաղափարը անվանել էր «կատեգորիկ սխալ»:

Հիշեցնենք, որ մայիսի կեսերին սթեյբլքոինը շեղվեց իր՝ դեպի ԱՄՆ դոլարը կապվածությունից՝ փորձարկելով 0,94 դոլարի մակարդակը, սակայն ավելի ուշ վերադարձավ պարիտետի:

Հուլիսին Arcane Research-ի վերլուծաբանները կանխատեսեցին, որ աշնանը USDC-ն կգերազանցի USDT-ին կապիտալիզացիայի առումով:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share