Բաժին. Կրիպտո

Հարցված ամերիկացիների գրեթե կեսը դժգոհ է կրիպտո ներդրումներից ստացված շահույթից

ԱՄՆ կրիպտոարժույթների սեփականատերերի 46%-ը ներդրումների համար սպասվածից ցածր եկամտաբերություն է ստացել: Այս մասին են վկայում Pew Research Center-ի հարցման արդյունքները, որն անցկացվել է ավելի քան 6000 հարցվածների շրջանում։

Հարցվածների 15%-ը նշել է, որ թվային ակտիվներում ներդրումների վերադարձը գերազանցել է իրենց սպասումները։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը հետաքրքրվել է կրիպտոարժույթներով, քանի որ փնտրում էր «ներդրումների այլընտրանքային միջոց» և «գումար աշխատելու հեշտ միջոց»:

Ընդհանուր առմամբ, հետազոտության մասնակիցների միայն 16%-ն է հայտնել, որ կյանքում գոնե մեկ անգամ ներդրումներ է կատարել կրիպտոարժույթներում:

Հարցվածների մոտ կեսը լսել է NFT-ների մասին, բայց միայն 2%-ն է երբևէ գնել այն:

Կանայք կազմել են հարցվածների կեսից ավելին, որոնք հիմնականում 50 տարեկանից բարձր մարդիկ են:

Ֆինանսական ծառայություններ մատուցող deVere Group-ի մեկ այլ հարցման համաձայն՝ Baby Boomer և Gen X-ի 700 հաճախորդների գրեթե կեսն արդեն ունի թվային ակտիվներ կամ նախատեսում է դրանք ձեռք բերել մինչև 2022 թվականի ավարտը:

DeVere Group-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Նայջել Գրինը կարծում է, որ Gen X-ի մեծ մասը ներդրումներ է կատարում «որպես կենսաթոշակային պլանավորման ռազմավարության մաս»:

Նա նաև նախազգուշացրել է ամերիկացիներին ներդրումներ չկատարել առանց շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների խորհրդատվության:

Հիշեցնենք, որ հունիսին Alto ներդրումային ընկերությունը պարզել էր, որ ԱՄՆ-ում ապրող միլենյալների գրեթե 40%-ը նախընտրում է ներդրումներ կատարել կրիպտոարժույթներում, քան ավանդական ֆինանսական գործիքներում:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share