Բաժին. Կրիպտո

Բիթքոին-բանկոմատների օպերատորը 885 միլիոն դոլար գնահատմամբ կմտնի ֆոնդային շուկա. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Հյուսիսային Ամերիկայի կրիպտոարժույթների բանկոմատների խոշորագույն օպերատորը՝ Bitcoin Depot-ը, նախատեսում է 885 միլիոն դոլար կապիտալիզացիայով ստանալ հանրային ստատուս՝ SPAC GSR II Meteora Acquisition Corp-ի հետ միաձուլման միջոցով: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը։

Coin ATM Radar ծառայության տվյալներով՝ ընկերությունն ամբողջ աշխարհում շահագործում է 6915 սարք: ԱՄՆ-ում ընկերությունն ունի շուկայի 19,7% մասնաբաժին, որն աշխատում է 6714 բանկոմատով։ Ամենամոտ մրցակիցը՝ CoinCloud-ը, ունի 5261 կրիպտոմատ (15,5%)։

Bitcoin Depot բանկոմատները թույլ են տալիս միանալ դրամապանակին և ստուգումից հետո փոխանակել բիթքոինով, Litecoin-ով կամ Ethereum-ով: Ընկերությունը նաև գործարկել է բջջային հավելվածի միջոցով թվային ակտիվների ձեռքբերման ծառայություն։

Bitcoin Depot-ը ներդրել է համապատասխանության աստիճանային համակարգ, որը ներառում է լրացուցիչ տեղեկատվության բացահայտում խոշոր գործարքների համար:

Գործադիր տնօրեն Բրենդոն Մինցի խոսքով՝ ֆոնդային շուկա մուտք գործելուց հետո ընկերությունը կարող է դիտարկել մրցակիցներին առաջ անցնելու տարբերակներ։

Հիշեցնենք, որ օգոստոսին Robinhood առցանց բրոքերը համաձայնել է նվազեցնել Ziglu ստարտափի գնման գինը 58%-ով՝ շուկայական պայմանների վատթարացման պատճառով։

Ավելի վաղ Galaxy Digital-ը հրաժարվել էր ընդունել BitGo-ն գնելու պայմանագիրը։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share