Բաժին. Կրիպտո

Վիտալիկ Բուտերին. մարդիկ թերագնահատում են կրիպտովճարումները

Ethereum-ի համահիմնադիր Վիտալիկ Բուտերինը կարծում է, որ կրիպտոարժույթով վճարումները շատ առավելություններ ունեն ապրանքների և ծառայությունների վճարման ավանդական մեթոդների համեմատ, բայց մարդիկ դեռ չեն հասկացել դա:

Բուտերինն ընդգծել է, որ կրիպտոարժույթով վճարումների միջոցով հնարավոր է պայքարել գրաքննության ու արգելափակման դեմ։ Այն նաև հարմար միջոց է միջազգային ընկերությունների համար աշխատելու և բարեգործությանը մասնակցելու համար, իսկ ներքին մակարդակում թվային ակտիվների օգտագործմամբ վճարումները չեն զիջում ֆիատ վճարումներին։

«Մարդիկ շարունակում են թերագնահատել, թե որքան հաճախ են կրիպտո վճարումները գերազանցում ավանդականներին», – ասում է Ethereum-ի համահիմնադիրը:

Մինչև 1 միլիարդ դոլար տարեկան եկամուտ ունեցող ձեռնարկությունների 85%-ն օգտագործում է կրիպտո վճարումներ՝ նոր հաճախորդներ ներգրավելու համար, ասվում է PYMNTS հարթակի տվյալներում: Նաև հարցվածների 82%-ը որպես վճարումների համար կրիպտոարժույթներ օգտագործելու հիմնական պատճառ նշել է միջնորդների բացակայությունը։

Բարձր անկայունությունը, բարձր միջնորդավճարները և ցածր թողունակությունը շարունակում են մնալ կրիպտոարժույթով վճարումների դեմ հիմնական փաստարկները: Օրինակ, Ethereum ցանցը կարող է մշակել վայրկյանում մինչև 29,3 գործարք, իսկ միջին վճարը ներկայումս կազմում է 1,57 դոլար:

Այնուամենայնիվ, երկրորդ մակարդակի լուծումների մշակման և նոր առանձնահատկությունների ներդրմամբ, ինչպիսին է Sharding-ը, այս խնդիրների մեծ մասը կարող է վերացվել: Ավելի վաղ Բուտերինն ասել էր, որ օգտագործել է Tornado Cash mixer-ը Ուկրաինայի օգտին նվիրատվություններ փոխանցելու համար։ Նա դա արել է՝ «ստացողներին պաշտպանելու համար»։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share