Բաժին. Կրիպտո

NFT-ի առևտրի ծավալը շարունակել է նվազել օգոստոսին. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Օգոստոսի կեսին ոչ փոխարկելի թոքեններով (NFT) առևտրի ծավալը կազմել է 369,53 միլիոն դոլար՝ ամբողջ հուլիսի՝ 675,43 միլիոն դոլարի դիմաց, ըստ The Block-ի տվյալների:

OpenSea հարթակը պահպանել է իր առաջատարությունը NFT շուկաների մեջ՝ 303 միլիոն դոլարով (մոտ 82%) օգոստոսին և 528 միլիոն դոլարով հուլիսին: Ամենահայտնի մրցակիցներն են LooksRare-ը, Magic Eden-ը և Solanart-ը:

Ավելի վաղ CryptoDickbutts NFT հավաքածուի առևտրի ծավալը կտրուկ աճել էր 770%-ով:

Չնայած արջային շուկայի՝ Bored Ape Yacht Club #5383 ոսկե թոքենը վաճառվել է 777 ETH-ով (գործարքի պահին մոտ 1,5 միլիոն դոլար):

Հիշեցնենք, որ Dolce & Gabbana, Tiffany, Gucci, Adidas և Nike բրենդները ընդհանուր առմամբ մոտ 260 միլիոն դոլար են վաստակել ոչ փոխարկելի թոքենների վաճառքից:

Elliptic-ի վերլուծաբանները հաշվարկել են, որ 2021 թվականի հուլիսից սկսած 12 ամիսների ընթացքում հաքերները գողացել են ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ NFT-ներ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share
NFT