Բաժին. Կրիպտո

Polygon-ի համահիմնադիրը 50 միլիոն դոլար ծավալով հիմնադրամ է ստեղծում Web3 նախագծերում ներդրումներ կատարելու համար

Polygon-ի համահիմնադիր Սանդիպ Նաիլվալը գործարկել է Symbolic Capital՝ 50 միլիոն դոլար արժողությամբ վենչուրային կապիտալի հիմնադրամը, որը կենտրոնացած է զարգացող շուկաներում Web3 ստարտափներին աջակցելու վրա:

Նախագծում Նաիվալի գործընկերն էր Cere Network-ի հիմնադիր Քենզի Վանը: Նրանց համատեղ ընկերությունը հիմնադրամի համար միջոցներ է ներգրավել այլ վենչուրային կապիտալիստներից, կրիպտո փոխանակումներից, ընտանեկան ընկերություններից և հաստատություններից, որոնց անունները նրանք հրաժարվեցին նշել:

Ըստ Նաիլվալի՝ կառույցը մտադիր է առաջին հերթին աջակցել dapps ստեղծողներին։

«Իմ առաջնային առաքելությունն է թույլ տալ Web3-ի զանգվածային ինտեգրումը, և դա տեղի կունենա հավելվածների միջոցով: Ես չեմ պատրաստվում բլոքչեյն ստեղծել, որը կօգտագործվի։ Մարդիկ դա անում են ոչ թե ուղղակիորեն, այլ միշտ ինչ-որ dapp-ի միջոցով», – բացատրեց նա:

Symbolic Capital-ն արդեն ներդրումներ է կատարել մոտավորապես 15 նախագծերում, ներառյալ BlinkMoon web3 խաղային ստուդիան, Polygon-ով աշխատող Planet Mojo մետատիեզերքը և Community Gaming-ը՝ կիբերսպորտային հարթակը:

Նաիլվալը նշել է, որ հիմնադրամը մտադիր է կապիտալի 80-90%-ը հատկացնել զարգացող երկրների ստարտափներին։ Ներդրողը լավ ծանոթ է կրիպտո նախագծերին իր հայրենիք Հնդկաստանում, մինչդեռ նրա գործընկեր Քենզի Վանը Web3 էկոհամակարգի մասնագետ է Չինաստանում և Հարավարևելյան Ասիայում: Նրանք կարծում են, որ դա իրենց լայն պատկերացում է տալիս առաջատար զարգացող շուկաների մասին:

Symbolic-ի մեկնարկի հիմնական դրդապատճառներից մեկը Նաիլվալն անվանել է հնարավորությունը՝ ավելի պաշտոնապես աջակցելու նախագծերին, որոնք արդեն գտնվում են իր ազդեցության շրջանակներում: 2019 թվականին Binance Labs-ում հանդիպելուց հետո գործընկերները համատեղ ներդրումներ են կատարել ավելի քան 40 ստարտափներում՝ որպես բիզնես-հրեշտակներ։

Նաիլվալը հայտնել է, որ հիմնադրամը մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել ֆենթեզի-սպորտի ոլորտում իրականացվող նախագծերին։

«Web3 ֆենթեզիում դուք կարող եք ունենալ NFT-ներ, որոնք կարող եք վարձակալությամբ տալ, երբ չեք խաղում, և պասիվ եկամուտ ստանալ: Դուք կարող եք թոքեններ վաստակել հարթակում և դառնալ այս էկոհամակարգի մի մասը շատ վաղ փուլից սկսած»,- շեշտեց նա։

Ըստ ներդրողի՝ նման տնտեսական խթանները շատ նշանակալի են զարգացող երկրներից օգտատերերի համար։ Որպես գոյություն ունեցող օրինակ՝ նա անվանեց «Stepn» M2E հավելվածը, որը հայտնի է նման շուկաներում, և «P2E» խաղը՝ Axie Infinity (Symbolic-ի հիմնադիրները որպես բիզնես հրեշտակներ ներդրումներ կատարեցին Sky Mavis ստուդիայում):

Հիմնադրամի պոտենցիալ ներդրումների գնահատման վերաբերյալ Նաիլվալը նշել է, որ ընկերությունը ստեղծել է տվյալների ներքին հարթակ։ Լուծումը տեղեկատվություն կհավաքի GitHub-ում նախագծային գործունեության, Discord-ի հետ փոխգործակցության, թոքենների արտադրման, զբաղվածության և աշխատանքի ընդունման միտումների մասին: Ընկերությունը նաև մշակել է due diligence-ի ուսումնասիրության իր սեփական կառուցվածքը:

Հիշեցնենք, որ օգոստոսին Polygon-ը հանդես էր գալիս որպես խարիսխ՝ ներդրող նոր հիմնադրամի համար՝ 25 միլիոն դոլար արժողությամբ SuperLayer վենչուրային ստուդիայից:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share