Բաժին. Կրիպտո

Ինչպիսի՞ն կլինեն Ethereum-ի անհաջող թարմացման հետևանքները

Ethereum ցանցը թարմացնելու ձախողումը կարող է հանգեցնել ակտիվների բացասական համախմբման կամ նույնիսկ ցանցային խափանումների: Նման կարծիք են հայտնել DappRadar-ի վերլուծաբանները, ովքեր ուսումնասիրել են The Merge թարմացման վերաբերյալ համայնքի հիմնական մտահոգությունները։

Հաղորդվում է, որ ցանցի խափանումն այս պահին զգալի ռիսկերից մեկն է, քանի որ Ethereum-ի վրա հիմնված ոչ բոլոր արձանագրությունները կանցնեն Proof-of-Work-ից Proof-of-Stake-ի: Համաձայնության բացակայությունը, ըստ DappRadar-ի, կարող է ազդել նաև Ethereum ցանցում գործարքների շահագործման վրա:

Grayscale ներդրումային ընկերությունը խոստովանում է, որ The Merge-ը կարող է հարվածել Ethereum ցանցի հիման վրա տեղակայված թոքեններին: Վերլուծաբանների կարծիքով՝ թարմացումը կարող է առաջացնել իրավիճակ, որը անսպասելի և անբարենպաստ հետևանքներ կարող է ունենալ:

Անհաջող թարմացումը կարող է նաև ազդել DeFi վարկավորման վրա: Եթե ​​Ethereum-ը սկսի խնդիրներ ունենալ անցման հետ, ներդրողները կարող են կասկածել իրենց կատարած ներդրումների վրա, ինչը կազդի ETH — sETH սինթետիկ ձևի վրա, զգուշացրել է DappRadar-ը:

Ավելի վաղ ծայրահեղ սխալներ արդեն հայտնաբերվել են Ethereum հաճախորդների արձանագրություններում: Ծրագրավորողները ներկայացրել են պատչ, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք բոլոր խնդիրները լուծվել են: Ակնկալվում է, որ Ethereum-ի էկոհամակարգը «աշխատանքի ապացույցից» (Proof-of-Work)  սեպտեմբերի 15-ին անցում կկատարի «մասնաբաժնի տնօրինման ապացույցի»  (Proof-of-Stake): Այս մասին Twitter-ում հայտնել է Ethereum ծրագրավորողը superphiz.eth կեղծանունով։ Այնուամենայնիվ, ավելի վաղ Ethereum-ի համահիմնադիր Վիտալիկ Բուտերինը նախազգուշացրել էր, որ ցանցի «տեղափոխումը» դեպի նոր ալգորիթմ կարող է հետաձգվել մինչև այս տարվա հոկտեմբեր, եթե ծրագրավորողները հայտնաբերեն հնարավոր ռիսկերը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share