Բաժին. Կրիպտո

​​NFT առևտրի ծավալը շարունակում է նվազել. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Համաձայն The Block-ի տվյալների՝ դեռ ոչ ամբողջական օգոստոսին ոչ փոխարինելի թոքեններով (NFT) առևտրի ծավալը կազմել է 369,53 մլն դոլար՝ հուլիսի 675,43 մլն դոլարի դիմաց:

https://www.theblock.co/data/nft-non-fungible-tokens/marketplaces/nft-marketplace-monthly-volume

OpenSea պլատֆորմը պահպանել է իր առաջատար դիրքը NFT շուկաներում՝ 303 մլն դոլարով (մոտ 82%) օգոստոսին և 528 մլն դոլարով հուլիսին: OpenSea-ին հասնող մրցակիցներն են LooksRare-ը, Magic Eden-ը և Solanart-ը:

Ավելի վաղ CryptoDickbutts NFT հավաքածուի առևտրի ծավալը կտրուկ աճել էր 770%-ով:

Չնայած արջային շուկային՝ Bored Ape Yacht Club #5383 ոսկե թոքենը վաճառվել է 777 ETH-ով (գործարքի պահին մոտ 1,5 մլն դոլար):

Իսկ այդ ընթացքում Dolce & Gabbana, Tiffany, Gucci, Adidas և Nike նորաձևության ապրանքանիշերը ընդհանուր առմամբ մոտ 260 մլն դոլար են վաստակել իրենց թողարկած NFT-ների վաճառքից:

Հիշեցնենք, որ Elliptic-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ 2021թ. Հուլիսին հաջորդող 1 տարվա ընթացքում հաքերները գողացել են ավելի քան 100 մլն դոլար արժողությամբ NFT-ներ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share