Բաժին. Կրիպտո

Իրանական բիզնեսները ներկրումը կրիպտոյով իրականացնելու թույլտվություն ունեն. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Իրանի արդյունաբերության, հանքագործության և առևտրի նախարարությունը հավանություն է տվել կրիպտոարժույթի կիրառմանը երկիր ներմուծման համար՝ շարունակվող միջազգային առևտրային պատժամիջոցների ֆոնին:

Ըստ տեղական լուրերի՝ Առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը հայտարարել է, որ հաստատվել են մանրամասն կանոնակարգեր, որոնք ուրվագծում են կրիպտոարժույթների օգտագործումը առևտրի, Bitcoin (BTC) և կրիպտո մայներներին երկրում վառելիք և էլեկտրաէներգիա մատակարարելու hամար:

Ամինը կիրակի օրը ավտոմոբիլային արդյունաբերության ցուցահանդեսում նկարագրեց կանոնակարգային փոփոխությունը, ընդամենը 1 շաբաթ անց, երբ երկիրը 10 մլն դոլարի չափով մեքենաների առաջին ներմուծման պատվեր կատարեց՝ օգտագործելով կրիպտոարժույթը որպես վճարման եղանակ: Իրանի առևտրի նախարարությունը ավելի վաղ նշել էր, որ կրիպտոարժույթների և սմարթ պայմանագրերի օգտագործումը լայնորեն  կկիրառվի արտաքին առևտրում 2022թ. սեպտեմբերից սկսած:

Կրիպտոարժույթով ֆինանսավորվող ներմուծումից հետո Իրանի ներմուծման ասոցիացիան կոչ է արել հստակ կարգավորող պարամետրեր ապահովել, որպեսզի հրահանգային փոփոխությունները չխափանեն տեղական բիզնեսների ու ներմուծողների գործունեությունը:

Նախարարը նշել է, որ նոր կանոնակարգերը հստակեցնում են կրիպտոարժույթների հետ կապված բոլոր հարցերը՝ ներառյալ լիցենզիաների տրամադրման գործընթացը, ինչպես նաև մայնինգ օպերատորներին վառելիքի և էներգիայի տրամադրումը։

Այսպիսով, տեղական բիզնեսները կկարողանան մեքենաներ ներմուծել Իրան և մի շարք տարբեր ներկրվող ապրանքներ՝ օգտագործելով կրիպտոարժույթներ՝ ԱՄՆ դոլարով կամ եվրոյով վճարումների փոխարեն:

Իրանի դեմ միջազգային առևտրային պատժամիջոցները հիմնականում պայմանավորված են նրա միջուկային ծրագրի դեմ հակազդեցությամբ, որն էապես դուրս է մղել երկիրը համաշխարհային բանկային համակարգից:

Այդ ժամանակից ի վեր, Իրանն իր ուշադրությունը շեղել է կրիպտոարժույթների ընդունման վրա՝ որպես ներմուծման պատժամիջոցները շրջանցելու և լուծելու միջոց՝ հաշվի առնելով հանրային բլոկչեյնների ապակենտրոնացված բնույթը, ինչպիսիք են Bitcoin-ը և Ethereum-ը, որոնք չեն վերահսկվում կառավարության կամ կենտրոնական իշխանությունների կողմից:

Իրանի արդյունաբերության, հանքագործության և առևտրի նախարարությունը 2021թ. հունիսին երկրի 30 կրիպտո-մայնինգ կենտրոնների շահագործման լիցենզիաներ է տրամադրել, և ավելի քան 2500 նոր մայնինգ կենտրոնների ստեղծման թույլտվություն է հաստատվել: Հաջորդող ամիսներին կառավարությունը նաև ճնշեց ապօրինի մայնինգ գործառնությունները և նույնիսկ 3 ամսով արգելք դրեց մայնինգի վրա՝ իր ազգային ցանցի վրա ճնշումը մեղմելու համար:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share