Բաժին. Կրիպտո

Վրաստանը կթարմացնի իր կրիպտո կանոնակարգը՝ ԵՄ կանոններին համապատասխանելու համար

Վրաստանի իշխանությունները հաստատել են ֆինանսական հատվածի նորացված կարգավորող շրջանակը, որը կարգավորում է կրիպտոարժույթների առևտուրը երկրում: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին, փոխանցում է Business Media Georgia-ն։

Օրենսդրական փաթեթը նախատեսում է սերտաճում ԵՄ 3 ուղենիշներով՝ վճարային ծառայությունների, կապիտալի պահանջների և վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողների վերբերյալ: Դավիթաշվիլին վերջինս անվանել է «հատկապես կարևոր» երկրում կրիպտոարժույթների արդյունաբերության կայուն կարգավորման ձևավորման համար։

Նրա խոսքով՝ փաստաթուղթն ուղարկվել է խորհրդարան։ Փոփոխությունները նախատեսվում է ընդունել աշնանային նստաշրջանի ընթացքում։

Ապրիլին Վրաստանի Կենտրոնական բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն հայտարարեց թվային ակտիվների արդյունաբերության վրա կենտրոնացած օրենսդրական դաշտի պատրաստման մասին։ Մեկ ամիս անց կարգավորող մարմնի փոխնախագահ Պապունա Լեժավան հայտարարեց, որ փաստաթղթի վերջնական տարբերակը կհրապարակվի 2022թ. ամռանը կամ աշնանը։

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Եվրամիության խորհուրդը և Եվրախորհրդարանը նախնական համաձայնության են եկել MiCA կրիպտոարժույթի կարգավորման օրինագծի դրույթների շուրջ: Այն նկարագրում է կանոնները, որոնք կիրառվում են չապահովված կրիպտո ակտիվների, սթեյբլքոյնների, առևտրի և պահառության հարթակների թողարկողների նկատմամբ:

Ավելի ուշ Եվրոպական կանաչների կուսակցության անդամները և սոցիալիստներն առաջարկեցին ընդլայնել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ընթացակարգերի չափորոշիչները ապակենտրոնացված կազմակերպությունների, DeFi կայքերի և NFT հարթակների վրա:

ԵՄ իշխանությունները նաև որոշել են ստեղծել նոր կարգավորող մարմին, որին կվստահվի կրիպտոարժույթի բիզնեսի անմիջական վերահսկողությունը։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share