Բաժին. Կրիպտո

Վիտալիկ Բուտերինն անվանել է ընթացիկ արջային ցիկլը սպասված. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Ethereum-ի համահիմնադիր Վիտալիկ Բուտերինը վստահ էր, որ կրիպտոարժույթների ցլային շուկան վաղ թե ուշ կավարտվի: Այս մասին նա հայտարարել է բլոգեր Նոա Սմիթի հետ հարցազրույցում։

«Իրականում, ես զարմացած եմ, որ անկումն ավելի շուտ տեղի չի ունեցել: Սովորաբար կրիպտո փուչիկները պահպանվում են մոտ 6-9 ամիս նախորդ գագաթնակետը հաղթահարելուց հետո. Դրանից հետո շատ արագ հաջորդում է բավականին արագ անկումը: Այս անգամ ցլային շուկան տևեց գրեթե մեկուկես տարի», – ասաց Բուտերինը:

Ըստ նրա՝ սա կրիպտոարժույթներին բնորոշ «ցիկլային դինամիկայի» արտացոլումն է։

«Երբ գները աճում են, շատերն ասում են, որ սա նոր պարադիգմ է և ապագա, իսկ երբ դրանք անկում են, մարդիկ սկսում են պնդել. սա դատապարտված է, և նրանք հիմնովին սխալվում են»,- ընդգծեց նա։

Գների պարբերական անկումն օգնում է «լավ դուրսբերել» ոլորտի խնդիրներն ու անկայուն բիզնես մոդելները: Վերջիններս լավ են աշխատում շուկայի բումի ժամանակ՝ նոր փողերի ներհոսքի պատճառով, սակայն նրանց մոդելը դադարում է աշխատել ռեցեսիայի ժամանակ, նշել է Բուտերինը։ Որպես օրինակ նա նշեց Terra նախագծի վերջին անկումը և BitConnect ներդրումային խարդախությունը, որը փլուզվեց 2017 թվականին:

Բուտերինը խոստովանել է, որ անկման փուլերը բացասաբար են անդրադառնում արձանագրությունների նախագծման և մշակման վրա, քանի որ դժվար է ֆինանսական աջակցություն տրամադրել ընդլայնված թիմերին:

«Բայց ես չեմ պնդում, որ այս դինամիկայի դեմ «բուժում» կա», – եզրափակեց նա:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share