Բաժին. Կրիպտո

Crypto.com-ը օգտատերին սխալմամբ 10.5 միլիոն դոլար է փոխանցել

2021 թվականի մայիսին Crypto.com կրիպտո հարթակը պատահաբար 10,5 միլիոն դոլար է փոխանցել Մելբուրնում բնակվող մի կնոջ՝ 100 դոլար վերադարձնելու փոխարեն: Այս մասին հայտնում է Ticker News-ը։

Սխալ գործարքը հայտնաբերվել է ավելի քան յոթ ամիս անց՝ տարեվերջյան աուդիտի արդյունքում։

Հարթակը դատի է տվել գումարը վերադարձնելու համար: Նիստի ժամանակ Crypto.com-ի ներկայացուցիչը փոխանցման հետ կապված սխալը բացատրել է նրանով, որ աշխատակիցը վճարման դաշտում 100 դոլար գումարի փոխարեն մուտքագրել է հաշվեհամարը։

Սակայն մինչ ընկերությունը կփորձեր վերադարձնել միջոցները, ստացողը իր քրոջ հետ գնել էր շքեղ առանձնատուն՝ մարզասրահով և կինոթատրոնով Մելբուրնի արվարձաններից մեկում։

Դատավորը որոշում է կայացրել վաճառել գույքը, իսկ մնացած գումարը վերադարձնել հարթակին։

Հունվարին Crypto.com-ը դարձավ Ավստրալիայի տղամարդկանց և կանանց ֆուտբոլի լիգաների հովանավորը: Ընկերությունը նշել է, որ գործարքի մեջ իրենց գրավել է թվային ակտիվների նկատմամբ ավստրալացիների հետաքրքրությունը։

Մարտին հայտնի դարձավ, որ հարթակը կդառնա Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության պաշտոնական հովանավորը։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share