Բաժին. Կրիպտո

Bybit վերլուծական. BTC-ն՝ վերահսկողության տակ, Կրիպտո դոմենների վաճառքն աճում է

Օրվա գրաֆիկը

Ակտիվ կրիպտո շուկան ողջ հինգշաբթի մնաց համեմատաբար հանդարտ: Խոշոր կրիպտոարժույթները շարունակում էին պահպանվել հիմնական աջակցության մակարդակների շուրջ՝ մինչ ներդրողները սպասում են մակրո ազդանշանների: BTC-ն ներկայումս վաճառվում է 20,000 դոլարի շեմից բարձր՝ վերջին 24 ժամվա ընթացքում 1%-ով բարձրանալուց հետո: Հիմնական դիմադրության գոտին գտնվում է 20,300-20,500 դոլար տարածաշրջանում: Չնայած վերընթաց թափի բացակայությանը՝ BTC-ի նվազման ուղղումը կարող է սահմանափակվել՝ շնորհիվ 19,500 դոլար մակարդակի մոտ ուժեղ աջակցության: BTC aSOPR-ի արժեքը դանդաղորեն վերականգնվում է վերջին անկումից հետո: Դիտելով ավելի երկար ժամանակաշրջան՝ մետրիկը ցույց է տալիս, որ ապրիլին սկսված նվազման միտումը դեռևս վերահսկողության տակ է: Այս մասին գրում է Bybit բլոգը։

ETH-ը վաճառվում է 1600 դոլարի նշագծից մի փոքր ցածր՝ նույն ժամանակահատվածում 3%-ով աճելուց հետո: ETH անժամկետ առևտրի աճող թիվը՝ համեմատած սփոթի հետ, սկսում է անհամաչափ ազդեցություն ունենալ կարճաժամկետ տրամադրությունների վրա՝ հանգեցնելով կարճ կողմի ուժեղ գլորմանը: Խոշոր ալտքոյնների մեծ մասը պահպանվում է կանաչ դիրքում, քանի որ նույն ժամանակահատվածում 5%-ից պակաս շահույթով առաջատար են 1-ին մակարդակի մի քանի թոքեններ:

Այս մասին խոսում է ամբողջ քաղաքը

Կրիպտո դոմեններիի վաճառքը շարունակում է աճել, քանի որ Ethereum էկոհամակարգը մոտենում է իր հիմնական նշաձողին: Հասցեների անվանման ծառայություն Ethereum Name Service-ը հաղորդում է, որ օգոստոսին ցանցում ստեղծվել են 2,17 մլն դոմենային անուններ և 4,7 մլն դոլար պրոտոկոլային եկամուտ, որը ծառայության ստեղծումից ի վեր երրորդ ամենամեծ եկամտով ամիսն է: Վերջին ձեռքբերումների մասին թվիթում ընկերությունը հայտարարում է, որ իրեն է պատկանում OpenSea-ում դոմենների վաճառքի ավելի քան 99%-ը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share