Բաժին. Կրիպտո

Ֆորմուլա 1-ի նոր ապրանքանիշը ճանապարհ է հարթում F1 NFT-ների համար

F1-ը 2023թ․ Las Vegas Strip Circuit Grand Prix-ի համար հայտարարել է NFT-ների և կրիպտոարժույթների, և մի շարք այլ ապրանքների և ծառայությունների առանձին ապրանքանիշի ստեղծման մասին:

F1-ի ապրանքանիշերի բաժինը օգոստոսի 23-ին գրանցեց ապրանքային նշանների 2 նոր փաստաթղթեր Միացյալ Նահանգների արտոնագրային և ապրանքային նշանների գրասենյակում: Փաստաթղթերը ներկայացնում են Las Vegas Strip Circuit-ի ապրանքանիշը, պատկերանշանը (լոգո) և ապրանքների ու ծառայությունների լայն ցանկ, որոնք միջոցառումը մտադիր է առաջարկել հաջորդ տարվա մրցավազքի ընթացքում:

Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում  NFT-ների և կրիպտոարժույթների հետ կապված առաջարկների, ինչպես նաև բլոկչեյնով աշխատող գործարքային ծառայությունների մասին հատուկ հիշատակումները: Փաստաթղթում նշվում են NFT-ներ, որոնք կներկայացնեն իրական աշխարհի ապրանքների լայն տեսականի՝ ներառյալ տրանսպորտային սարքավորումներ, դեկորատիվ իրեր, հագուստ, պայուսակներ, դրամապանակներ և նույնիսկ «օծանելիք»:

Փաստաթղթում նշվում է նաև «բեռնվող համակարգչային ծրագրակազմի մասին՝ բլոկչեյն տեխնոլոգիայի միջոցով կրիպտոարժույթով գործարքները կառավարելու համար», ինչը կարող է ենթադրել, որ մրցավազքը և դրա կազմակերպիչները պատրաստվում են աջակցել կրիպտոարժույթով վճարումներին:

Ֆինանսական ապրանքներն ու ծառայություններն եզրույթն ընդգրկում է ֆինանսական ծառայություններ՝ ներառյալ էլեկտրոնային դրամապանակները և կրիպտոարժույթները, կրիպտո ակտիվների էլեկտրոնային փոխանցում, արժույթի փոխանակման ծառայություններ, արժույթի առևտուր, վիրտուալ արժույթի ծառայություններ, էլեկտրոնային միջոցների փոխանցում, որն իրականացվում է բլոկչեյն տեխնոլոգիայի միջոցով, ֆինանսական գործարքներ, կրիպտոարժույթի ծառայություններ, մասնավորապես՝ թվային արժույթի, թվային թոքենի. ոչ փոխարինելի թոքենների տրամադրում, կրիպտոգրաֆիայի ծրագրային ապահովման տրամադրում:

Cointelegraph-ը դիմել է Ֆորմուլա 1 ապրանքանիշերի բաժին՝ ճշտելու Լաս Վեգասի Գրան պրիի գրանցման մանրամասները և արդյոք ապրանքների և ծառայությունների լայնածավալ ցանկը ազդարարում է NFT-ների և կրիպտոարժույթների հաստատումը:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ֆորմուլա 1-ը եղել է տարբեր կրիպտոարժույթների փոխանակման հիմնական գովազդային հարթակ: Crypto.com-ի բրենդինգը վերջին մեկ տարվա ընթացքում ակնհայտորեն տեսանելի է եղել F1 ուղու գովազդային վահանակներում՝ ճանապարհային շոուի գլոբալ գործընկեր դառնալուց հետո: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, մի քանի բորսաներ և կրիպտոարժույթների ֆիրմաներ հովանավորում են F1 թիմերը, որոնց 10 թիմերից 8-ը աջակցում են ոլորտի մասնակիցներին:

Ինչ 2022թ․ մարտին շատ սիրված ավտոսպորտի խումբը հայտարարել է, որ Լաս Վեգասը կլինի 2023թ․ մրցավազքի կենտրոնը, Մեղքերի քաղաքը պատրաստվում է ընդունել իր առաջին Ֆորմուլա 1 մրցարշավը:

Ավելի քան 1 տարի է մնում մինչև առաջին մրցավազքը կանցնի Լաս Վեգաս Սթրիփով գիշերային մրցավազքում, որը հաջորդ նոյեմբերին կդառնա ԱՄՆ-ի երրորդ կանգառը F1 ավտոշոուի համար:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share