Բաժին. Կրիպտո

PoS-ին անցնելու ակնկալիքով կետերը սկսեցին ETH-ը տեղափոխել բորսաներ. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Այս աշնան գլխավոր իրադարձության՝ Ethereum-ի թարմացման կամ Միաձուլման հետհաշվարկը սկսվել է: Ցանցը Proof-of-Work կոնսենսուս ալգորիթմից կտեղափոխվի Proof-of-Stake (PoS): Ակնկալվում է, որ Ethereum-ի տեղափոխումը տեղի կունենա սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածում:

Թարմացումը, որին տարիներ շարունակ սպասել են բլոկչեյնի համախոհները, դրականորեն է ազդել աշխարհում երկրորդ ամենամեծ կրիպտոարժույթի գնի վրա։ Այն պահից, երբ Ethereum 2.0-ի թողարկման ամսաթիվը հայտարարվեց հուլիսի 15-ին, ցանցին պատկանող թոքենն աճել է 70%-ով՝ ըստ TradingView-ի՝ չնայած վերջին շաբաթների ընթացքում կրիպտո շուկայում նկատված ուղղմանը:

Այնուամենայնիվ, կետերը կարող են բացասաբար ազդել ETH-ի արժեքի վրա: Ըստ Santiment վերլուծական ընկերության՝ խոշորագույն ETH սառը դրամապանակները վերջին ամիսներին կրճատել են ETH-ի իրենց պահումները 11%-ով՝ որոշելով ակտիվները տեղափոխել բորսաներ:

Ավելի հաճախ, ակտիվները կրիպտո բորսաներ տեղափոխելը վատ նշան է, քանի որ դա ցույց է տալիս, որ խոշոր ներդրողները ցանկանում են վաճառել կամ փոխանակել ակտիվներն այլ կրիպտոարժույթներով:

Չնայած կետերի սպառնալիքին՝ ETH-ի ընդհանուր պահանջարկը շարունակում է համարվել աճող ցուցանիշ: CryptoQuant-ի վերլուծաբանն ընդգծել է, որ կրիպտոարժույթը ներկայումս շուկայում ամենաբարձր պահանջարկն ունի։

Օգոստոսին Ethereum-ին բաժին է ընկել կրիպտոարժույթների շուկայում առևտրի ընդհանուր ծավալի 40%-ը, մինչդեռ BTC-ն թանկացել է մոտ 30%-ով։ Այսպիսով, գալիք թարմացման մասին լուրը շարունակում է մեծացնել ակտիվի արժեքը՝ չնայած վերջին օրերին կրիպտո շուկայի տուժող գների ուղղմանը։

Binance-ը վերջերս հայտարարեց, որ կդադարեցնի դուրսբերումները և ավանդները Ethereum-ի թարմացման ժամանակ՝ որպես անվտանգության միջոց: Առևտրի ծավալների առումով ամենամեծ բորսայի օգտատերերը սեպտեմբերի 6-ին չեն կարողանա ավանդադրել կամ հանել ERC-20 թոքենները: Այդ օրը թարմացումը տեղի կունենա Bellatrix-ի կոնսենսուսի մակարդակով՝ առաջին քայլը դեպի ETH 2.0:

Միջոցների դուրսբերումն ու մուտքագրումը նույնպես կկասեցվի սեպտեմբերի 14-ին, քանի որ Փարիզի թարմացումը ևս նախատեսված է այդ օրը։

ETH-ի և ERC-20 այլ թոքենների հետ կապված այլ գործողությունները, ինչպիսիք են սփոթային և ֆյուչերսային առևտուրը, կշարունակեն գործել անփոփոխ թարմացման ընթացքում:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share