Բաժին. Կրիպտո

Բիլ Մյուրեյի դրամապանակից գողացել են 185,000 դոլարին համարժեք ETH

Ամերիկացի հայտնի դերասան և կատակերգու Բիլ Մյուրեյը հաքերային հարձակման զոհ է դարձել. NFT բարեգործական աճուրդի փակվելուց հետո հաքերները նրա դրամապանակից հանել են 185,000 դոլարին համարժեք ETH:

Ըստ Բիլ Մյուրեյի բարեգործական աճուրդի աջակցության թիմի՝ օգոստոսի վերջին վաճառքի է հանվել դերասանի անձնական հավաքածուից «Գարեջուր Բիլ Մյուրեյի հետ» NFT-ն։ Աճուրդի հաղթողը գնել է NFT-ն 185,000 դոլարով, որը աճուրդի պահին կազմում էր 119 ETH: Այնուամենայնիվ, աճուրդի փակվելուց մի քանի ժամ անց Մյուրեյի OpenSea դրամապանակը հարձակման է ենթարկվել:

Հաքերին հաջողվել է հանել 119.2 ETH, որը Մյուրեյը հավաքել է բարեգործական աճուրդում։ Բացի այդ, հաքերը անհաջող փորձ է կատարել Բիլ Մյուրեյի անձնական հավաքածուից գողանալու 800 NFT, ինչպես նաև նրա CryptoPunks-ը, Pudgy Penguin-ը և այլ թոքեններ: Սակայն անվտանգության ծառայությանը հաջողվել է կասեցնել հարձակումը և NFT-ն տեղափոխել անվտանգ վայր։

Հարձակվողն ուղարկել է գողացված միջոցները դրամապանակի հասցեին, որը կապված է Binance բորսայի և Unionchain.ai-ի հետ: Դեռևս պարզ չէ, թե ինչպես է հաքերին հաջողվել մուտք գործել Մյուրեյի դրամապանակ: Դերասանի թիմն ասում է, որ իրենք հայտ են ներկայացրել ոստիկանություն և աշխատում են Chainalysis վերլուծական ընկերության հետ՝ հանցագործին պատասխանատվության ենթարկելու համար:

Հուլիսին կորեացի NFT նկարիչ DeeKay Kwon-ի Twitter-ի հաշիվը կոտրվել էր և օգտագործվել ֆիշինգային հարձակման համար: Արդյունքում նրա բաժանորդներից գողացել են ավելի քան 150,000 դոլար արժողությամբ NFT-ներ։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share