Բաժին. Կրիպտո

Վիտալիկ Բուտերին. Terra-ի փլուզումը կրիպտո շուկայի օգտին էր. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Ethereum-ի համահիմնադիրը կարծում է, որ կրիպտոարժույթների ճգնաժամը հնարավորություն կտա ապագայում նվազեցնել թվային ակտիվների անկայունությունը ֆոնդային շուկաների անկայունության ֆոնին։

Վիտալիկ Բուտերինը Bloomberg Opinion-ի նախկին գրախոս Նոյ Սմիթի հետ հարցազրույցում ասել է, որ կրիպտո շուկայի անկումը, որը կատալիզացվել է Terra Form Lads-ի դեֆոլտով, ունի իր առավելությունները։ Բուտերինը բացատրեց, որ կրիպտոարժույթների գների անկումը բացահայտեց թվային ակտիվների արդյունաբերության թույլ կողմերը. «Գների իջեցումը լավ նախադեպ է բացահայտելու այն խնդիրները, որոնք եղել են կրիպտո արդյունաբերության հենց սկզբից: Անկայուն բիզնես մոդելները հակված են հաջողության հասնել բումի ժամանակ, երբ բոլոր ակտիվներն ու ներդրումներն աճում են: Այս գործընթացը կարող է ժամանակավորապես աջակցվել նոր դոլարների մշտական ​​հոսքով»:

Բուտերինը նշեց, որ Terra Form Lads-ին պատկանող LUNA թոքենի փլուզումը լավ օրինակ էր, թե ինչպես է գների անկումը մերկացնում անկայուն բիզնես մոդելները. «UST սթեյբլքոյնի դոլարային կապի կորստի ժամանակ մենք տեսանք, որ ալգորիթմական սթեյբլքոյն մոդելն այլևս չէր աշխատում: Սա առավել նկատելի է ծայրահեղ իրավիճակներում, ինչպիսիք են Terra և Ponzi սխեմաների բարձր լծակները, ինչպես դա եղավ Bitconnect փոխանակման դեպքում»:

Ըստ Բուտերինի՝ կրիպտո ակտիվների անկայունությունը միջնաժամկետ հեռանկարում կնվազի ավանդական ակտիվների մակարդակին. «Կարծում եմ՝ կրիպտոարժույթներն անպայման կկարգավորվեն և կլինեն նույնքանով անկայուն, որքան ոսկին կամ ֆոնդային շուկան»:

Նմանատիպ կարծիք է հայտնում նաև ԱՄՆ կարգավորիչ SEC-ի հանձնակատար Էսթեր Փիրսը (Hester Peirce): Նա կարծում է, որ կրիպտոարժույթների շուկայում անկման միտումը նպաստավոր կլինի արդյունաբերության համար, բայց նախազգուշացնում է խաբեբաների թվի աճի մասին «այս բուռն ժամանակներում»: Միևնույն ժամանակ, MicroStrategy-ի գործադիր տնօրենը կարծում է, որ UST-ի դեֆոլտը ցույց տվեց, որ սթեյբլքոյնները պարզապես շուկայի դժբախտ արձագանքն են հասարակության՝ թվային դոլարի անհրաժեշտությանը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share