Բաժին. Կրիպտո

Օգտատերերը կորցրել են հետաքրքրությունը NFT-ների նկատմամբ. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Ոչ փոխարինելի թոքենների շուկան (NFT) իր լավագույն ժամանակները չի ապրում: Համաձայն NFTGo պլատֆորմի, որը հետևում է նշանների շուրջ ակտիվությանը, շուկան 2022թ․ ապրիլից ի վեր արագ կորուստներ է կրում:

Օրինակ, Blue Chip ինդեքսը, որը հետևում է NFT լավագույն հավաքածուների կատարողականին, ապրիլի վերջից անկումային միտում է գրանցել:

Անկումն ավելի հստակ երևում է դրամական արտահայտությամբ։ Այսպիսով, 2022թ․մարտի կեսերին առաջատար NFT հավաքածուների ընդհանուր կապիտալիզացիան կազմում էր 36,6 մլրդ դոլար, սակայն օգոստոսի 17-ին այդ ցուցանիշը նվազեց մինչև 22,5 մլրդ դոլար:

Առևտրի ծավալներն ավելի ճշգրիտ պատկերն են ներկայացնում․ դրանք 2 մլրդ դոլարից իջել են մինչև 267,6 մլն դոլար, ինչը կարող է ազդարարել NFT-ների նկատմամբ մանրածախ ներդրողների հետաքրքրության անկում:

Անկում նկատվել է նաև NFT շուկաների առևտրի ծավալների առումով։ Եթե ​​հունվարին OpenSea-ում վաճառքը կազմում էր գրեթե 5 մլրդ դոլար, ապա օգոստոսին այդ ցուցանիշը նվազել է մինչև 501 մլն դոլար, բացի այդ, նվազել է նաև գործարքների ծավալը։ 2021թ․ դեկտեմբերին NFT շուկայում գրանցվել է 5 մլն դոլարից մի փոքր ավելի գործարք, սակայն 2022թ․ օգոստոսին այս ցուցանիշը հազիվ գերազանցել է 1 մլն դոլարը։

Օգտատերերի ակտիվության անկում նկատվում է նաև նոր շուկաների կողմից: Հիշեցնենք, որ GameStop տեսախաղերի դիստրիբյուտորը գործարկել է իր NFT շուկան 2022թ․ ամռանը։ Եթե ​​սկզբում օրական եկամուտը կազմում էր 44,000 դոլար, ապա օգոստոսին այն իջավ օրական 4000 դոլարի։

Հուլիսին  Yuga Labs-ի Bored Ape Yacht Club և Otherside NFT հավաքածուների NFT թոքենների նվազագույն գնանշումները նվազել են 30%-ով:  Նյու Յորքում կայացած NFT.NYC և Bored Apes ApeFest 2022 համաժողովները նույնպես արդյունք չտվեցին: Իսկ Ebay-ի կողմից KnownOrigin NFT շուկայի գնումը հետաքրքրություն չի առաջացրել:

Ըստ Bloomberg-ի սյունակագիր Ահարոն Բրաունի՝ NFT շուկան թևակոխել է համախմբման փուլ։ Փորձագետը նշում է, որ արդյունաբերությունը կգոյատևի և կդառնա ավելի հասուն՝ հետևում թողնելով 2021թ․ սպեկուլյատիվ աժիոտաժը։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share