Տնտեսական

Բիթքոին մայները «բռնացրել» է 858,000-ից միակ շանսը և վաստակել 119,000 դոլար

 

Սեպտեմբերի 6-ին 270 տերահեշ վայրկյանում (TH/վ) ապարատային մշակման հզորությամբ միայնակ մայները հաջողությամբ մայն է արել 752,868 համարի տակ գտնվող բիթքոյն բլոկը, Twitter-ում գրել է ավազանի ադմինիստրատոր Կոն Կոլիվասը: Մայները հայտնաբերված բլոկի համար պարգև է ստացել 6,25 BTC (մոտ 117,000 դոլար` 18,700 փոխարժեքով):

Bitcoin ցանցի հեշավորման ընդհանուր արագությունը սեպտեմբերի 6-ին կազմել է վայրկյանում 231,7 էկզահեշ (EH/s): 1 EH/s-ը հավասար է 1 միլիոն TH/վ: Ընդամենը 270 TH/վ մշակող հզորությամբ հաջողակ մայների՝ բլոկ գտնելու հավանականությունը կազմում էր 1/858,000-ի:

Հաջողությամբ բլոկը  գտած սոլո մայները ckpool սոլո մայնինգ լողավազանի անդամ է, որին նա կտրամադրի 2% միջնորդավճար (0,125 BTC): Միևնույն ժամանակ, մայները կստանա գործարքի վճար, որն այս բլոկի վրա կազմում էր մոտ 0,097 BTC (1,800 դոլար):

Մինչ այդ՝ հունվարին, 126 TH/վ հաշվողական հզորությամբ սոլո մայները հաջողությամբ մայն է արել բիթքոին բլոկ և ստացել 6,25 BTC պարգև, որն այն ժամանակ կազմում էր մոտ 270,000 դոլար՝ 42,800 դոլար փոխարժեքով:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share