Բաժին. Կրիպտո

Bybit Ուսուցում. Փողի կառավարում, դաս 3

Ժամանակակից կրիպտոբորսաների անբաժանելի մասերից են ուսումնական հարթակները, որոնց միջոցով բորսաներն ուղղորդում և կրթում են իրենց թրեյդերներին։ Առաջատար կրիպտոբորսաներում ուսումնական հարթակներն առավել զարգացած են։ Bybit-ը, որպես առաջատար և արագ տեմպերով աճող կրիպտոհարթակ ունի անչափ արդյունավետ ուսումնական հարթակ, որտեղ կարելի է գտնել բազմաթիվ հոդվածներ կամ տեսանյութեր կրիպտոթրեյդինգի և բորսայի գործունեության մասին։ 

«Bybit Ուսուցում» հոդվածաշարի շրջանակներում «Բիզնես 24»-ը ներկայացնում  է կրիպտոբորսայի ուսումնական նյութերը, որոնց անչափ օգտակար կլինեն կրիպտոթրեյդինգով զբաղվողների համար։

Տեսադասընթացների առաջին ցիկլի երրորդ մասը մեզ ծանոթացնում է, թե ի՞նչ է փողի կառավարումը, ինչու՞ այն պետք է ունենա ճշգրիտ ռազմավարություն և ինչու՞ այդ ռազմավարությունը պետք է մշակել մինչև գրաֆիկները վերլուծելը: Ներկայացվում է, թե ինչպես կողմնորոշվել այս կամ այն իրավիճակում, եթե շուկան չշարժվի ձեր կանխատեսածով և ըստ այդմ ինչպիսի ռազմավորություն օգտագործել՝ կիրառելով Bybit-ի TradingView գրաֆիկների համակարգի գործիքները: Բացատրում է նաև փողի կառավարման արդյունավետ գործակիցների, հաջող գործարքների քանակի, գործարքի ռիսկերի և ամենատարբեր դիրքերի հաշվման մեթոդները:

Ուսումնական ցիկլի երրորդ տեսանյութը.

Ուսումնական ցիկլի բոլոր տեսանյութերը հասանելի են հետևյալ հղմամբ։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share