Բաժին. Կրիպտո

Bybit Ուսուցում. Փողի կառավարում և ստոպեր (շարունակություն), դաս 4

Ժամանակակից կրիպտոբորսաների անբաժանելի մասերից են ուսումնական հարթակները, որոնց միջոցով բորսաներն ուղղորդում և կրթում են իրենց թրեյդերներին։ Առաջատար կրիպտոբորսաներում ուսումնական հարթակներն առավել զարգացած են։ Bybit-ը, որպես առաջատար և արագ տեմպերով աճող կրիպտոհարթակ ունի անչափ արդյունավետ ուսումնական հարթակ, որտեղ կարելի է գտնել բազմաթիվ հոդվածներ կամ տեսանյութեր կրիպտոթրեյդինգի և բորսայի գործունեության մասին։ 

«Bybit Ուսուցում» հոդվածաշարի շրջանակներում «Բիզնես 24»-ը ներկայացնում  է կրիպտոբորսայի ուսումնական նյութերը, որոնց անչափ օգտակար կլինեն կրիպտոթրեյդինգով զբաղվողների համար։

Տեսադասընթացների առաջին ցիկլի չորրորդ մասը շարունակում է ներկայացնել փողի կառավարման մեխանիզմները, և մասնավորապես՝ ստոպերը, դրանց տեսակները և դրանց տեղադրման մարտավարությունները: Բացատրում է նաև ռիսկ հասկացությունը կրիպտո թրեյդինգում, մեկ գործարքի համար ռիսկի թույլատրելի չափերը, ռիսկ/շահույթ հարաբերակցության, ինչպես նաև կորստի իրական արժեքը չափելու եղանակները: Բացի այդ, խոսվում է թրեյդերի օրագիր վարելու, կետերի գործարքների հետևանքով շուկայի արձագանքների, ինչպես նաև անհաջող գործարքների արդյունքում տարածված սխալ վարքագծերի մասին:

Ուսումնական ցիկլի չորրորդ տեսանյութը.

Ուսումնական ցիկլի բոլոր տեսանյութերը հասանելի են հետևյալ հղմամբ։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share