Բաժին. Կրիպտո

Ճապոնիայի իշխանությունները թողարկել են NFT՝ պաշտոնյաներին պարգևատրելու համար. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Ճապոնիայի կառավարությունը թողարկել է NFT-ներ՝ որպես պարգև տեղական պաշտոնյաների համար, ովքեր լավ են իրենց ցուցաբերում թվային տեխնոլոգիաների կիրառման հարցում: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Առաջին պարգևատրումները հանձնվել են Summer Digi Denkoshien 2022 միջոցառման ժամանակ: NFT ստացել են յոթ քաղաքապետեր:

Նրանցից մեկը Սակատա քաղաքի (Յամագատա պրեֆեկտուրա) ղեկավար Իտարու Մարույաման է։ Նրա վարչակազմն առաջարկել է առաքումների համար օգտագործել էլեկտրական մեքենաներ։ Գունմա պրեֆեկտուրայի Maebashi-ն մրցանակ է ստացել նաև հարթակի գաղափարի համար, որն օգտագործում է տեսախցիկներ շարժական սարքերում` իրական ժամանակում երթևեկության պայմանների փոփոխություններին հետևելու համար:

NFT-ները թողարկվում են Ethereum բլոքչեյնի վրա՝ օգտագործելով POAP: Թոքենները չեն կարող փոխանցվել կամ վաճառվել երկրորդային շուկայում:

Հիշեցնենք, որ հունիսին Ճապոնիայի խորհրդարանն ընդունեց օրինագիծ, որը ճանաչեց սթեյբլքոինները որպես թվային գումար:

Ավելի ուշ երկրի իշխանությունները սկսել են ուսումնասիրել 2023 թվականի հարկային բարեփոխումների առաջարկը։ Տարբերակները ներառում են իրենց սեփական թոքենները թողարկող կրիպտո ստարտափների ազատումը՝ չիրականացված շահույթի համար հարկ վճարելուց:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share