Բաժին. Կրիպտո

Սպիտակ տունը սպառնացել է արգելել բիթքոյնի մայնինգը՝ էկոլոգիապես մաքուր չլինելու պատճառով. Կրիպտո՝ Bybit-ի հետ

ԱՄՆ օրենսդիրներն ու կարգավորիչները քննարկում են բիթքոյնի մայնինգի նկատմամբ կոշտ միջոցներ կիրառելու տարբերակները՝ ածխածնային աղտոտման պատճառով: Այս մասին ասվում է Սպիտակ տան գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի զեկույցում։

Փաստաթղթի համաձայն, մայներրներին խրախուսվում է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները Շրջակա միջավայրի պահպանության գործակալության, էներգետիկայի նախարարության և այլ դաշնային գործակալությունների մասնակցությամբ:

Սպիտակ տունը նաև առաջարկել է կառավարությանը հավաքել ավելի շատ տվյալներ ոլորտի էներգիայի սպառման վերաբերյալ, խթանել էներգաարդյունավետության չափանիշները և «օգտագործել էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ» մայնինգի համար:

Եթե ​​այս միջոցները չաշխատեն, բիթքոյնի էներգատար մայնինգը կարող է արգելվել։

«Եթե այդ միջոցներն անարդյունավետ լինեն ազդեցությունը մեղմելու համար, վարչակազմը պետք է ուսումնասիրի գործադիր միջոցները, և Կոնգրեսը կարող է քննարկել օրենսդրությունը՝ սահմանափակելու կամ վերացնելու կրիպտո ակտիվների մայնինգի համար բարձր էներգիայի ինտենսիվ կոնսենսուսի ալգորիթմներիկիրառումը», – ասվում է զեկույցում:

Այն նաև հիշատակում է Ethereum ցանցի առաջիկա անցումը Proof of Work-ից դեպի Proof of Stake: Սպիտակ տունը այս քայլն անվանել է «ամենատեսանելի արձագանքը ավելի քիչ էներգիա պահանջող կոնսենսուս մեխանիզմների կոչերին»:

Հիշեցնենք, որ 2022թ. ապրիլին Նյու Յորք նահանգի օրենսդիր մարմնի ստորին պալատն աջակցել է մայնինգ մորատորիումին՝ օգտագործելով ածխածնի աղբյուրներից ստացված էլեկտրաէներգիան: Ավելի ուշ օրինագիծը հաստատվել է տեղի Սենատի կողմից:

Օգոստոսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի անդամները Core Scientific, Riot Blockchain, Marathon Digital և Stronghold Digital մայնինգ ընկերություններին ուղարկել են շրջակա միջավայրի վրա իրենց գործունեության ազդեցության վերաբերյալ տվյալներ ստանալու հարցում:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share