Բաժին. Կրիպտո

Binance-ը աշխատանքի է ընդունել Բրազիլիայի Կենտրոնական բանկի նախկին նախագահին որպես խորհրդական

Binance-ը՝ առևտրի ծավալով կրիպտոարժույթների ամենամեծ բորսան, աշխատանքի է ընդունել Բրազիլիայի Կենտրոնական բանկի նախկին նախագահ և էկոնոմիկայի նախարար Հենրիկե Մեյրելեսին՝ որպես իր խորհրդատվական խորհրդի անդամ:

«Binance-ը հաստատում է Հենրիկե Մեյրելեսի մասնակցությունը ընկերության նոր գլոբալ խորհրդատվական խորհրդում և հայտնում է, որ շուտով կհրապարակի այս նախաձեռնության մասին ավելի շատ մանրամասներ», – ասվում է ընկերության հայտարարության մեջ այն բանից հետո, երբ բրազիլական O Globo թերթը հաղորդել է նշանակման մասին:

Մեյրելեսը Բրազիլիայի Կենտրոնական բանկի նախագահն է եղել  2003-2011 թվականներին՝ Լուլա դա Սիլվայի նախագահության ժամանակ։ Նա աշխատել է որպես էկոնոմիկայի նախարար 2016-2018 թվականներին. այս պաշտոնում նա մասնակցել է կրիպտոարժույթների վերաբերյալ առաջին հանդիպումներին, որոնք տեղի են ունեցել 2017-ին Group of-20 միջոցառման ժամանակ:

Մեյրելեսը կարող է վերադառնալ պետական պաշտոնի, եթե դա Սիլվան հաղթի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, որտեղ նրա գլխավոր մրցակիցը ներկայիս նախագահ Ժաիր Բոլսոնարոն է:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share