Բաժին. Կրիպտո

Hut 8 կրիպտոմայնինգային ընկերության պաշարները գերազանցել են 8100 BTC-ն

2022 թվականի օգոստոսի վերջին կանադական Hut 8 Mining ընկերությունը կուտակել է 8111 BTC (152,7 միլիոն դոլար ընթացիկ փոխարժեքով):

Հաշվետու ժամանակահատվածում արդյունահանվել է 375  BTC օրական ~12,1 BTC միջին արտադրողականությամբ: Hut 8-ը պահել է բոլոր քոինները հաշվեկշռում:

Օգոստոսի 31-ի դրությամբ ընկերության հեշրեյթը հասել է 2,98 ԷՀ/վ:

Ամսվա վերջին ընկերությունը տեղադրել է 180 Nvidia գրաֆիկական պրոցեսոր իր առաջատար տվյալների կենտրոնում՝ Բրիտանական Կոլումբիա նահանգի Քելոունա քաղաքում: Համաձայն մամուլի հաղորդագրության, Hut 8-ը համագործակցել է Zenlayer-ի հետ՝ կանադական Web3 հաճախորդներին և բլոքչեյն ընկերություններին հնարավորություններ տրամադրելու համար:

«Օգոստոսին թիմը շատ լավ արդյունքների հասավ մայնինգի և բարձր արդյունավետության ենթակառուցվածքների ոլորտում, ինչը մեզ բարելավեց մեր դիրքերը», – ասել է Hut 8-ի գործադիր տնօրեն Ջեյմի Լևերթոնը:

Ըստ նրա՝  ընկերությունը շարունակում է նոր MicroBT մայներներ ստանալ և տեղադրել։

Հիշեցնենք, որ երկրորդ եռամսյակում Hut 8-ը գրանցել է 69,2 միլիոն դոլարի վնաս՝ հունվար-մարտի 55,7 միլիոն դոլարի մաքուր շահույթի դիմաց:

Կանադական ընկերությունը Marathon Digital Holdings-ի հետ միասին հավատարիմ է մնացել կրիպտոարժույթով պահուստների կուտակման ռազմավարությանը:

Հունիսին հանրային մայներների մեծամասնությունը սկսել է վաճառել իրենց բիթքոինների պաշարները՝ լուծարելով 14600 BTC: Հուլիսին միտումը շարունակվել է, երբ ընկերությունները վաճառեցին 5,767,9 BTC՝ 3,478 BTC-ի կուտակային արտադրության դիմաց:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share