Բաժին. Կրիպտո

Apple-ը թույլատրել է NFT-ների վաճառքը App Store-ի հավելվածներում

Տեխնոլոգիական հսկա Apple-ը հաստատել է App Store-ի հավելվածներում ոչ փոխարկելի թոքենների (NFT) վաճառքը: Ընկերությունը դրանցից ստանդարտ 30% միջնորդավճար կգանձի, գրում է The Information-ը։

Կրիպտոարժույթների համայնքը քննադատել է տեխնոլոգիական հսկայի բարձր վճարները, մինչդեռ առաջատար մարքեթփլեյսները գանձում են մինչև 5% միջնորդավճար:

«Այժմ Apple-ը ոչնչացնում է բոլոր NFT հավելվածները, որոնցից չի կարող հարկել՝ ոչնչացնելով ևս մեկ նորաստեղծ տեխնոլոգիա, որը կարող է մրցակցել չափազանց ուռճացված [վճարովի] ծառայության հետ: Apple-ին պետք է կանգնեցնել»,- գրել է Epic Games-ի գործադիր տնօրեն Թիմ Սուինին։

Տեխնոլոգիական բլոգեր Ֆլորիան Մյուլլերը Apple-ի միջնորդավճարն անվանել է «վիրավորական, բայց հետևողական»:

Բջջային խաղերի ծրագրավորող Limit Break-ի ղեկավար Գաբրիել Լեյդոնը աջակցություն է հայտնել Apple-ի որոշմանը և դրանում նոր հնարավորություններ է տեսել։

«Բոլորը կենտրոնացած են այն փաստի վրա, որ Apple-ը պահանջում է յուրաքանչյուր գործարքի 30%-ը՝ չգիտակցելով, որ այն կարող է ETH դրամապանակ տեղադրել յուրաքանչյուր բջջային խաղի մեջ, որի ընդհանուր լսարանը ավելի քան մեկ միլիարդ մարդ է կազմում», – բացատրել է նա:

Mojang Studios-ը ավելի վաղ հայտնել էր, որ «չի աջակցում և թույլ չի տալիս» NFT-ի ինտեգրումը խաղի մեջ:

Մետատիեզերքի վրա կենտրոնացած MyMetaverse ընկերությունը իր սեփական նախագծի սերվերներին ավելացրել է ոչ փոխարկելի թոքեններ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Solana բլոքչեյնով թողարկված NFT-ների ծավալը կտրուկ աճել է և գերազանցել է 300,000-ը։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share