Բաժին. Կրիպտո

Bybit վերլուծական. GBTC-ի զեղչումը հասել է ռեկորդային ցածր մակարդակի. Walmart-ը մտնում է մետավերսը Roblox-ի փորձառություններով

Օրվա գրաֆիկը

Ակտիվ կրիպտո շուկան աճ գրանցեց երեքշաբթի վաղ ժամերին` չնայած ֆոնդային շուկաների շարունակական նվազմանը: BTC-ն հաշված ժամերի ընթացքում կոտրեց 19,500 դոլար դիմադրությունը, այժմ այն ​​կրկին բարձրացել է 20,000 դոլարի շեմից՝ մեկ օրում 6,9% աճով: 20,000 դոլարից բարձր համախմբումը կարող է գները մղել դեպի աճի գոտի՝ նախքան այն կբարձրանա մինչև 21,000 դոլար մակարդակ: Շղթայական տվյալները ցույց են տալիս, որ առնվազն 3 ամսվա վաղեմության քոյնները կազմում են BTC-ում պահվող դոլարային կապիտալի 86,3%-ը, ինչը բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է։ Սա վկայում է սեփականատերերի անսասան վստահության մասին նույնիսկ մակրոտնտեսական անորոշության պայմաններում։ Այս մասին հայտնում է Bybit բլոգը։

Այնուամենայնիվ, Grayscale ներդրողների համար ամեն ինչ փոխվում է դեպի վատը: Grayscale Bitcoin Trust-ը (GBTC), որը 2021թ․-ից շուկայում է իր հիմքում ընկած զեղչով, երկուշաբթի օրը հասել է իր բոլոր ժամանակների նվազագույնին՝ 36%: Այս իրավիճակի հնարավոր լուծումներից մեկը GBTC-ի փոխակերպումն է BTC spot ETF-ի, սակայն նման փոխակերպման հարցումն արդեն բազմիցս մերժվել է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) կողմից:

ETH-ը մոտենում է 1,400 դոլարին՝ նույն ժամանակահատվածում 7,2%-ով աճ գրանցելուց հետո: «No.2 կրիպտոարժույթը» կարող է կայուն ռալլի մտնել, եթե կարողանա հաղթահարել առանցքային դիմադրության գոտին շուրջ 1400 դոլարի սահմաններում: Միևնույն ժամանակ, Միաձուլումը շարունակում է արտացոլվել բլոկային եկամուտների կտրուկ փոփոխությամբ: Մայներների սուբսիդիաները, որոնք մինչև Միաձուլումը տատանվում էին 15-30 մլն դոլարի միջակայքում՝ 7-օրյա շարժական միջինով, սեպտեմբերի 15-ին զրոյի անկում ապրեցին: Մյուս կողմից, ստեյքերներից ստացված եկամուտը մնում է կայուն՝ 2 մլն դոլար և դարձել է բլոկչեյն վավերացնողների եկամտի հիմնական աղբյուրը:

Միջին և մեծ կապիտալի ալտքոյնները հիմնականում դարձել են կանաչ՝ UNI-ի և LINK-ի երկնիշ տոկոսային շահույթով, իսկ LUNC-ն աճել է 60%-ով՝ այրման առաջիկա մեխանիզմի շնորհիվ:

Այս մասին խոսում է ամբողջ քաղաքը

Մանրածախ առևտրի հսկա Walmart-ը մտնում է մետավերս 2 հետաքրքիր նոր ակտիվներով, որոնց մեկնարկը տեղի ունեցավ երկուշաբթի առցանց խաղային Roblox հարթակում: Walmart-ի վիրտուալ աշխարհը կներկայացնի մի շարք առցանց փորձառություններ և վիրտուալ ապրանքների խանութ, որը կգործի Walmart-ի ֆիզիկական և առցանց խանութներին զուգահեռ: Walmart Land և Walmart’s Universe of Play նախագծերը մանրածախ առևտրի հսկայի փորձի մի մասն են՝ ներգրավելու երիտասարդ, տեխնոլոգիական գիտելիքներ ունեցող սպառողներին: Walmart-ի մարքեթինգի ղեկավար Ուիլյամ Ուայթն ասաց, որ ընկերության վիրտուալ Roblox դեբյուտը փորձադաշտ է ավելի նորարարական քայլերի համար մետավերսում և դրանից դուրս:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share