Բաժին. Կրիպտո

Bybit վերլուծական. Հիմնական կրիպտոարժույթները կորցնում են դիրքերը, Robinhood-ը գործարկում է Web3 բետա դրամապանակը Polygon-ով

Օրվա գրիաֆիկը

Ակտիվ կրիպտո շուկան ընկավ՝ չնայած շաբաթվա սկզբին խոստումնալից կանխատեսումներին: BTC-ն չորեքշաբթի վաղ առավոտյան (ասիական առևտրի ժամեր) կորցրեց նախորդող օրվա իր դիրքերը: Այժմ «No.1 կրիպտոարժույթը» համախմբում է 19000 դոլարից ցածր կորուստները՝ վերջին օրվա ընթացքում կորցնելով իր շուկայական արժեքի 4,1%-ը: BTC-ն բախվում է դիմադրության 100-ժամյա SMA-ի և 19,000-19,200 դոլար գոտու մոտ: Այս գոտուց վեր փակումը կարող է թուլացնել անկումային ճնշումը և սկսել վերընթաց միտում: Այնուամենայնիվ, դեռևս կա հավանականություն, որ BTC-ն կիջնի ավելի ցածր և կվերադառնա աջակցության մակարդակին 18,200 դոլար տարածքում: Ապահով և ռիսկային ակտիվների ընդհանուր ցուցանիշները անմխիթար են եղել կիզիչ գնաճի դեմ պայքարելու համար դրույքաչափերի կտրուկ բարձրացումների պայմաններում: CryptoCompare 100 ինդեքսը, որը չափում է 100 լավագույն թվային ակտիվների կատարողականը, այն քչերից մեկն է, որը դրական արդյունք է ցույց տալիս հունիսի վերջից՝ ըստ Bloomberg-ի: Այս մասին գրում է Bybit բլոգը։

ETH-ը վերադարձել է իր առևտրի 1300 դոլար ստորին սահմանի մոտ՝ նույն ժամանակահատվածում 4,3% անկումից հետո: «No.2 կրիպտոարժույթը», ամենայն հավանականությամբ, կշարունակի իջնել մինչև 1200-1220 դոլար աջակցության մակարդակները, եթե այն չկարողանա դիրք գրավել 1325 դոլարից բարձր: Միջին և մեծ կապիտալի ալտքոյնները կարմիր են, բացառությամբ UNI-ի և LINK-ի, որոնք չեն ենթարկվել լայն անկման ճնշմանը՝ նույն ժամանակահատվածում աճելով 3%-ով:

Այս մասին խոսում է ամբողջ քաղաքը

Հանրահայտ Robinhood առևտրային հարթակը գործարկել է իր web3 դրամապանակի բետա տարբերակը սպասման ցուցակում գտնվող 10000 iOS օգտատերերի համար: Web3 դրամապանակն առանձնանում է մյուսներից նրանով, որ առաջարկում է անխափան մուտք դեպի ապակենտրոնացված վեբ տիրույթ և թույլ է տալիս օգտատերերին առևտուր անել կրիպտոարժույթներով՝ առանց վճարների: Վերջին տարբերակը Ethereum-ի փոխարեն աշխատում է բացառապես Polygon բլոկչեյնի հետ: Օգտատերերը կարող են գնել MATIC թոքեններ Robinhood փոխանակման հիմնական հավելվածի միջոցով և փոխանցել այդ թոքենները իրենց Robinhood դրամապանակին: Նրանք նաև կկարողանան մուտք գործել dApps անմիջապես Polygon ցանցում: Սա ներառում է DeFi հավելվածներ, ինչպիսիք են Uniswap-ը և Balancer-ը, ինչպես նաև մետավերս խաղերը, ինչպիսիք են Decentralnd-ը: Ժամանակի ընթացքում Robinhood թիմը կընդլայնի բազմաշղթա դրամապանակների աջակցությունը Polygon էկոհամակարգից դուրս:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share