Բաժին. Կրիպտո

Հետազոտողներ. Բիթքոինը թվային նավթ է

Կլիմայական վնասների առումով բիթքոինն ավելի շատ նման է «թվային նավթի», քան «թվային ոսկու»: Այս մասին ասվում է Նյու Մեքսիկոյի համալսարանի տնտեսագիտության բաժնի հետազոտողների հոդվածում։

Գիտնականների կարծիքով՝ 2016-ից 2021 թվականներին բիթքոինի շուկայական արժեքի յուրաքանչյուր դոլարի դիմաց ստեղծվել է միջինը 0,35 դոլարի համաշխարհային «կլիմայական վնաս»:

«Այս սանդղակով բիթքոինի մայնինգը գտնվում է տավարի մսի և հում նավթի արտադրության միջև, որն այրվում է որպես բենզին, և ավելի բարձր է, քան քամու և արևի էներգիան», – ավելացրել են հետազոտության հեղինակները:

Նրանք եզրակացրեցրել, որ առաջին կրիպտոարժույթի մայնինգը չափազանց շատ «կարմիր ազդանշաններ» ունի՝ տնտեսության կայուն հատված համարվելու համար: Ցանցի անցումը Proof-of-Stake (PoS) կոնսենսուսի ալգորիթմին չի կարող արմատապես փոխել իրավիճակը, ավելացրել են գիտնականները։

«Եթե ոլորտը PoW-ից PoS-ի չանցնի, ապա սակավ թվային ապրանքների այս դասը կարող է կանոնակարգման կարիք ունենալ: Նման ուշացումը, ամենայն հավանականությամբ, կմեծացնի կլիմայի գլոբալ վնասը:

Ըստ CCAF-ի՝ բիթքոինների ցանցը ներկայումս սպառում է տարեկան 94 Տվտ/ժ: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում բոլոր սառնարանների տարեկան ծախսը կազմում է 104 Տվտ/ժ:

Ընդ որում, միայն ԱՄՆ-ում փոխանցման ընթացքում էլեկտրաէներգիայի կորուստները հասնում են տարեկան 206 ՏՎտժ-ի։ Սա կարող է երկու անգամ ավելի շատ հզորություն ապահովել առաջին կրիպտոարժույթի բլոկչեյնին, թեև հունիսի կեսերից էներգիայի սպառումը նվազել է 28%-ով:

Ըստ CCAF-ի՝ մայնինգի ոլորտում կանաչ էներգիայի աղբյուրների տեսակարար կշիռը կազմում է 37,6%: Bitcoin Mining Council-ը 2022 թվականի երկրորդ եռամսյակում այս ցուցանիշը գնահատել է 59,5%:

Սեպտեմբերի սկզբին Սպիտակ տունը հրապարակեց զեկույց, որում կոչ էր անում կարգավորող մարմիններին քննարկել բիթքոինի մայնինգի դեմ ուղղված ճնշումները՝ ածխածնի մեծ հետքի պատճառով:

Նույն ամսին ոչ կառավարական բնապահպանական աշխատանքային խումբը Environmental Working Group-ը հայտարարեց բիթքոինի՝ Proof-of-Stake ալգորիթմին անցնելու անհրաժեշտության մասին:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share