Բաժին. Կրիպտո

Մարկ Քյուբանը բերել է NFT-ի հաջող օգտագործման օրինակներ

«Դալլաս Մավերիկս» բասկետբոլային ակումբի սեփականատերն ասել է, որ ոչ փոխարկելի թոքենները հսկայական հնարավորություն են գրքային ոլորտի համար։

Միլիարդատեր Մարկ Քյուբանը կարծում է, որ NFT-ն հիանալի փոխարինում է որոշ գրքերի՝ հատկապես դասագրքերի.

«Արդյոք մենք կարող ենք համոզել քոլեջի դասագրքերի հրատարակիչներին համաձայնել դրանք փոխարինել, այլ հարց է, բայց գաղափարը հիմնված է այն բանի վրա, որ ուսանողները անընդհատ գնում են նոր կամ օգտագործված թղթե գրքեր դասի համար: Հետո կիսամյակի վերջում հարց է առաջանում՝ ինչ անել դրա հետ, ինչպես վաճառել և ում։ Թվային աշխարհում դա ծիծաղելի է»:

Նրա խոսքով, NFT շուկան թույլ է տալիս ոչ միայն ուսանողին վերադարձնել վերավաճառված գրքի գումարը, այլև հեղինակին ու հրատարակչին ստանալ սահմանված հոնորարը։

«Սա նշանակում է, որ հրատարակիչը, ով հրատարակել է NFT-ի վրա հիմնված գիրքը, կշարունակի գումար ստանալ: Ֆիզիկական գրքի դեպքում, որը վաճառվում և վերավաճառվում է, այն կաշխատի միայն այն դեպքում, եթե այդ գիրքը դառնա անօգտագործելի և նորը թողարկելու կարիք կլինի», – բացատրել է Քյուբանը:

Միլիարդատերը կարծում է, որ ապահովագրական ոլորտը նույնպես կարող է օգուտ քաղել կրիպտո հարթակից: Ըստ Քյուբանի, առողջության ապահովագրությունը կարող է շատ ավելի արդյունավետ և արդար լինել, եթե այն գործի ապակենտրոնացված բլոքչեյն միջավայրում, որը կառուցված է զսպումների և հավասարակշռության համակարգի վրա:

«Ոչ ոք չի սիրում գործ ունենալ իր առողջության ապահովագրական ընկերության հետ: Դուք երբեք չգիտեք` արդյոք ապահովագրական ընկերությունը կհաստատի ձեր բժշկի նշանակած դեղամիջոցը: Բլոքչեյնի օգնությամբ դուք կարող եք ստեղծել ապահովագրական պահանջների նախնական հաստատման հարթակ հազարավոր վալիդատորներով, որոնք կպարգևատրվեն այն բանի համար, որ նրանք հաստատում են կամ չեն ընդունում հարցումը»,- հավելել է գործարարը։

Քյուբանը կարծում է, որ բավական չէ օգտագործել բլոքչեյնը, պետք է նաև հասկանալ դրա էությունը։ Մայիսին միլիարդատերը ասել է, որ NFT-ներ և ապակենտրոնացված ֆինանսներ (DeFi) օգտագործող ընկերությունների մեծ մասը կլքի շուկան, և կմնան միայն նրանք, որոնք բացահայտել են սմարթ-պայմանագրերի ներուժը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share