Բաժին. Կրիպտո

Քիմ Քարդաշյանը 1.26 միլիոն դոլար տուգանք կվճարի կրիպտոյի գովազդի համար

Ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 1.26 միլիոն դոլար է վճարել ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին՝ EthereumMax թվային թոքենի իր առաջխաղացման հետ կապված մեղադրանքները կարգավորելու համար։

SEC-ը մեղադրանք է ներկայացրել «Keeping Up With the Kardashians» աստղին այն բանի համար, որ նա չի բացահայտել 250,000 դոլարի վճարումը, որը նա ստացել է EthereumMax-ի մասին գովազդային քոնթենքը տեղադրելու համար, ասվում է SEC-ի մամուլի հաղորդագրության մեջ: Քարդաշյանը նաև համաձայնել է երեք տարի շարունակ ոչ մի կրիպտոարժույթի գովազդ չանել։

2021 թվականին Քիմ Քարդաշյանը Instagram-ում իր հետևորդների հետ կիսվել է գովազդային քոնթենթով։ Քարդաշյանն ունի սոցցանցերի ամենամեծ լսարաններից մեկը՝ 331 միլիոն հետևորդ Instagram-ում և մոտ 74 միլիոն հետևորդ՝ Twitter-ում:

EthereumMax-ը, որը որևէ առնչություն չունի Ethereum բլոքչեյնի հետ, նույնպես առաջխաղացվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի կողմից: Հունվարին EthereumMax-ի ներդրողները դատի տվեցին և՛ Քարդաշյանին, և՛ Մեյվեզերին:

«Այս դեպքը հիշեցնում է, որ երբ հայտնի մարդիկ կամ ազդեցիկ անձինք հավանություն են տալիս ներդրումային հնարավորություններին, ներառյալ կրիպտո ակտիվների արժեթղթերը, դա չի նշանակում, որ այդ ներդրումային ապրանքները ճիշտ են բոլոր ներդրողների համար», – թվիթ է արել SEC-ի նախագահ Գարի Գենսլերը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share