Բաժին. Կրիպտո

Hugo Boss-ը կթողարկի NFT բացառիկ հավաքածու. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Գերմանական նորաձևության ներկայացուցիչ Hugo Boss-ը համագործակցել է Imaginary Ones-ի հետ՝ իր HUGO ապրանքանիշի համար NFT-ների բացառիկ հավաքածու ստեղծելու համար:

Ընկերությունը հայտարարել է, որ հավաքագրվող թվային իրերի առաջին շարքի թողարկումը «մեծ քայլ կլինի մետավերսի հետազոտության մեջ»։

Embrace Your Emotions կոչվող հավաքածուն բաղկացած կլինի 1001 թոքենից՝ 3D անիմացիայի տեսքով: Սպասվում է, որ այն կթողարկվի նոյեմբերի սկզբին։

Հավաքածուից 6 NFT-ներ կունենան հատուկ հատկանիշներ: Դրանցից 5-ը ներկայացնում են մեր գլխավոր հույզերը՝ ուրախություն, տխրություն, վախ, զայրույթ և սեր: Նրանց բոլորին կմիավորի վեցերորդ կերպարը, որը կվաճառվի հոկտեմբերի 10-ին՝ Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առիթով: Ամբողջ հասույթը կուղղվի Youth Aware of Mental Health բարեգործական կազմակերպությանը:

Մնացած 1000 թոքեններից 500-ը հասանելի կլինեն բացառիկ Phygital շապիկների տերերին: Հագուստը պարունակում է QR կոդ, որը օգտվողները կարող են օգտագործել Snapchat-ի միջոցով ընդլայնված իրականության փորձառություն ստեղծելու համար:

Եվս 500 NFT-ներ կբաշխվեն Imaginary Ones genesis հավաքածուի թոքենների սեփականատերերի, ինչպես նաև այլ օգտատերերի միջև ընկերության սոցիալական հարթակների միջոցով:

«Մետավերսը նորաձևության բրենդների համար հետաքրքիր նոր հարթակ է, որը մեծ ներուժ ունի HUGO-ի համար: Մենք ուրախ ենք համագործակցել Imaginary Ones-ի հետ՝ տրամադրելու գեղեցիկ 3D NFT ակտիվների հավաքածու, որը թույլ կտա մեզ ավելի խորը ուսումնասիրել այս վիրտուալ աշխարհը», – ասաց Միա Սալիվանը՝ Hugo Boss-ի մարքեթինգի գծով ավագ փոխնախագահը:

Կողմերն ընդգծել են, որ ուղիներ են փնտրելու գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու և հավաքածուի սեփականատերերին հավելյալ արժեք ապահովելու համար։

«Սա ընդամենը առաջինն է նախագծերի շարքից, որոնք համատեղում են HUGO ապրանքանիշի փորձը Imaginary Ones-ի կրեատիվության հետ», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի դրությամբ նորաձևության Dolce & Gabbana, Tiffany, Gucci, Adidas և Nike ապրանքանիշերը NFT վաճառքից ստացել են ընդհանուր առմամբ 260 մլն դոլար եկամուտ։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share