Բաժին. Կրիպտո

Ռոբերտ Կիյոսակին հորդորել է գնել բիթքոին՝ ԴՊՀ-ի տոկոսադրույքների աճի պայմաններում

«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» բեսթսելերի հեղինակ և ձեռնարկատեր Ռոբերտ Կիյոսակին անվանել է ԱՄՆ դոլարի ամրապնդումը առաջին կրիպտոարժույթը և այլ թվային ակտիվներ գնելու հիանալի հնարավորություն:

«Գնեք ավելի շատ. Երբ ԴՊՀ-ն շրջվի և նվազեցնի տոկոսադրույքները, ինչպես դա արեց Անգլիան, դուք կուրախանաք, մինչդեռ մյուսները լաց կլինեն», – ասել է նա:

Կիյոսակին ակնկալում է, որ բիթքոինը կշարունակի անկումը ԱՄՆ ներկայիս դրամավարկային քաղաքականության պայմաններում: Դրա հետ միասին ձեռնարկատերը հորդորել է գնել ոսկի և արծաթ։

ԱՄՆ Վայոմինգ նահանգի սենատոր Սինթիա Լամիսը Hard Money-ին տված հարցազրույցում նույնպես մտահոգություն է հայտնել աճող գնաճի վերաբերյալ։

Նա հորդորել է ուշադրություն դարձնել բիթքոինին՝ որպես կապիտալի պահպանման միջոց։ Սենատորի խոսքով՝ կառավարությունները չեն կարող բռնագրավել առաջին կրիպտոարժույթը, և այն «չի կարելի կանգնեցնել»։

Հիշեցնենք, որ հունիսին Լամիսը գործընկեր Քիրստեն Ջիլիբրանդի հետ միասին ներկայացրել էր կրիպտո ոլորտը կարգավորող երկկուսակցական օրինագծի ամբողջական տարբերակը։

Փաստաթուղթը, որը կոչվում է «Օրենք պատասխանատու ֆինանսական նորարարությունների մասին», ներկայացնում է իրավաբանական տերմինաբանություն թվային ակտիվների և վիրտուալ արժույթների համար, ինչպես նաև սահմանում է վերահսկող գործակալությունների լիազորությունները:

Ավելի վաղ Կիյոսակին կանխատեսել էր բիթքոինի անկումը մինչև 17,000 դոլար և կոչ արել գնել կրիպտոարժույթներ «պատմության ամենամեծ անկման» նախօրեին:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share