Բաժին. Կրիպտո

Հոկտեմբերի սկզբից հաքերները գողացել են 718 միլիոն դոլարի կրիպտոարժույթներ. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Հոկտեմբերը հաքերների համար ամենաեկամտաբեր ամիսն էր 2022 թվականին, չնայած այն հանգամանքին, որ այն դեռ չի ավարտվել:

Հոկտեմբերի սկզբից հաքերները գողացել են 718 միլիոն դոլար արժողությամբ կրիպտոարժույթներ, հայտնում է Chainanalysis վերլուծական հարթակը: Հոկտեմբերն արդեն դարձել է կիբեր հանցագործությունների համար 2022 թվականի ամենաեկամտաբերը, չնայած այն հանգամանքին, որ հոկտեմբերի սկզբից անցել է ընդամենը 13 օր։ Այս ընթացքում կատարվել է 11 հարձակում։

Վերլուծաբանները ենթադրում են, որ 2022 թվականին ավելի շատ կրիպտոարժույթներ կգողանան, քան նախորդ տարվա ցանկացած այլ տարի: Մինչ օրս 125 հարձակումների արդյունքում գողացված կրիպտոարժույթով միջոցների ծավալն արդեն գերազանցել է 3 միլիարդ դոլարը։

Նախկինում հարձակումների մեծ մասը կենտրոնացված կայքերի վրա էր, սակայն այժմ DeFi պրոտոկոլները դարձել են հաքերների հիմնական թիրախը։ Ընդ որում, հաքերներն ամենից հաճախ օգտագործում են բլոքչեյն կամուրջների խոցելիությունը։ Այս ամիս երեք նման կամուրջների վրա հարձակումը 600 մլն դոլարի վնաս է պատճառել, այսինքն՝ այս ամսվա բոլոր կորուստների 82%-ը։

Հոկտեմբերի ամենաաղմկահարույց միջադեպերից մեկը BNB Chain բլոքչեյնի վրա BSC Token Hub կամրջի կոտրումն էր: Հաքերներին հաջողվել է գողանալ ավելի քան 544 միլիոն դոլար արժողությամբ կրիպտոարժույթներ, սակայն նրանք կարողացել են դուրսբերել միայն 100 միլիոն դոլար։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share