Բաժին. Կրիպտո

Bybit վերլուծական. Խոշոր կրիպտոարժույթները պահպանում են իրենց դիրքերը, Magic Eden-ը՝ առանց հոնորարների

Օրվա գրաֆիկը

Անցյալ ուրբաթ բաժնետոմսերն անընդհատ վեր ու վար էին շարժվում, ընդ որում՝ հիմնական հենանիշները պատմական շրջադարձ էին գրանցում գնաճի կտրուկ տվյալների հրապարակումից հետո: Սպառողական գների ինդեքսի անկումից հետո ֆոնդային շուկան չտրվեց վաճառքի նշաններին․ S&P 500-ը օրական կտրվածքով հավաքեց 5%, իսկ հետո շաբաթն ավարտեց 1,3% անկումով: Այս շաբաթվա եկամուտները, որոնք ներառում են մեծ հաշվետվություններ բանկային, դեղագործական և զվարճանքի ոլորտներում, կարող են որոշակի ուղղություն հուշել շուկայի համար:

Ամենայն հավանականությամբ, կրիպտո շուկան գտնվում է ավանդական ֆինանսների հետ կարճաժամկետ անհամապատասխանության հենց սկզբում: Անցյալ շաբաթ, հիմնական կրիպտոարժույթների մեծ մասը մնաց հիմնականում մի միջակայքում՝ համաշխարհային շուկաներում իրացվելիության արագ գոլորշիացման պայմաններում: BTC-ն այժմ գերազանցում է 19,000 դոլար առանցքային մակարդակը հերթական հանդարտ հանգստյան օրերից հետո, երբ ներդրողները պայքարում էին մոլեգնող գնաճի և մոտալուտ ռեցեսիայի դեմ: ETH փոխարժեքը անորոշորեն պահպանվում է 1300 դոլարի նշագծից՝ վերջին օրվա ընթացքում 1,34%-ով բարձրանալուց հետո: Միջին և մեծ կապիտալի ալտքոյնները խառը կատարողական արձանագրեցին, իսկ QNT-ն առաջատար էր CBDC-ի կողմից սեպտեմբերի վերջին առաջացած թափով՝ նույն ժամանակահատվածում գրանցելով 8% աճ:

OpenSea-ն շաբաթական աղյուսակում գերիշխում է NFT շուկայում՝ 52 մլն դոլար առևտրային ծավալով, ինչը ավելի քան կրկնակի գերազանցում է բոլոր մյուս բորսաների ընդհանուր ծավալը: Թվում է, թե Magic Eden-ը կորցնում է իր մրցակցային առավելությունը NFT-ի հոնորարի վերջին ճակատամարտից հետո: X2Y2-ը մոտ 3-րդ տեղում է, քանի որ վերջինիս շաբաթական ծավալը մոտենում է 10 մլն դոլարին:

Ֆյուչերսներ

Սեպտեմբեր ամսվա CPI-ն հաստատեց գնաճի դեմ պայքարում Fed-ի ագրեսիվ մոտեցումը: Ենթադրաբար, տոկոսադրույքի բարձրացումը հեռու չէ։ Երեք շաբաթ անընդմեջ BTC-ի և ETH-ի սփոթ գները գրեթե անփոփոխ մնացին, ինչի արդյունքում ֆինանսավորման տոկոսադրույքները մնացին անփոփոխ, իսկ DVol-ի ինդեքսը հասավ 12 ամսվա նվազագույնին: Ըստ երևույթին, ներդրողները ձգտում են մոտ ապագայում սփոթ գների հետագա համախմբմանը: Եվ դա արտացոլվում է ֆյուչերսների շուկաներում անկայունության զգալի նվազմամբ և BTC-ի ու ETH-ի տերմինային կառուցվածքներում կտրուկ կոնտանգոյով:

Խոսում է քաղաքը

Անցյալ ուրբաթ Magic Eden-ը հայտարարեց, որ այլևս խստորեն չի կիրառի հեղինակների կողմից սահմանված հոնորարները NFT-ների վրա, որոնք վաճառվում են իր հարթակի միջոցով: Այս դիրքի կտրուկ փոփոխությունը մեծ քայլ է Solana-ի ամենամեծ NFT հարթակի համար։ Պլատֆորմը կորցնում է շուկայի մասնաբաժինը հոնորարից խուսափող մրցակիցների համար: Magic Eden-ը Twitter-ում խոստովանել է, որ դա հեշտ որոշում չէ և, ամենայն հավանականությամբ, լուրջ հետևանքներ կունենա էկոհամակարգի համար։ Փորձելով վերադարձնել օգտատերերին՝ նրանք նաև ազատել են նրանց պլատֆորմի օգտագործման վճարներից: Միևնույն ժամանակ, Magic Eden-ը համագործակցում է Cardinal-ի հետ՝ NFT-wrapերի միջոցով շղթայական հոնորարների պաշտպանություն ստեղծելու համար:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share