Բաժին. Կրիպտո

Mastercard-ը բանկերին կտրամադրի կրիպտո դաշտ մուտք գործելու գործիքներ

Վճարումների գիգանտ Mastercard-ը համագործակցել է Paxos-ի հետ՝ որպես միջնորդ ավանդական ֆինանսական հաստատությունների համար՝ կրիպտո առևտուր սկսելու համար: Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում ասել է թվային բաժնի գլխավոր տնօրեն Յորն Լամբերտը․ «Կան շատ սպառողներ, ովքեր իսկապես հետաքրքրված են կրիպտոարժույթներով: Նրանք իրենց շատ ավելի վստահ կզգային, եթե իրենց բանկերը մատուցեին այդ ծառայությունները»,- բացատրեց թոփ մենեջերը:

Հարցմանը համաձայն՝ այս կատեգորիային է պատկանում հարցվածների 60%-ը։

Բանկերը չէին շտապում բավարարել պահանջարկը՝ ելնելով կարգավորող և տեխնիկական ոլորտներում անհրաժեշտ իրավասություններից։

Նախաձեռնության շրջանակներում Mastercard-ը հանդես կգա որպես «կամուրջ» ֆինանսական հաստատությունների և Paxos թվային ակտիվների հարթակի միջև: Կապահովվի անվտանգության անհրաժեշտ մակարդակը և համապատասխանությունը կարգավորող պահանջներին (AML/KYC):

Արտադրանքի փորձարկումները նախատեսված են 2023թ․ առաջին եռամսյակում: Կոնկրետ մասնակից բանկերի անուններ չեն նշվում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Mastercard-ը հայտարարեց Crypto Secure գործիքի գործարկման մասին: Այն թույլ կտա բանկերին բացահայտել և դադարեցնել գործարքները կրիպտո փոխանակումներից, որոնք ենթակա են խարդախության:

Սեպտեմբերին մրցակից Visa-ն մասնակցեց 51,5 մլն դոլար արժողությամբ ֆինանսական խարդախությունների դեմ պայքարող Sardine հարթակի ֆինանսավորման փուլին:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share