Բաժին. Կրիպտո

Բիթքոինի պաշարները հոդլերների դրամապանակներում հասել են հինգ տարվա առավելագույնին

Կորցրած բիթքոինների, ինչպես նաև երկարաժամկետ կրիպտո ներդրողների դրամապանակներում թվային ոսկու ընդհանուր ծավալը հասել է հինգ տարվա առավելագույնին (7,554,982,124 BTC):

Մետրիկայի արժեքների աճը նշանակում է, որ բիթքոինի ակտիվ շուկայական առաջարկը նվազում է: Սա լավատեսական հեռանկարներ է խոստանում առաջին կրիպտոարժույթի գնի համար, որը ենթակա է աճող կամ անփոփոխ պահանջարկի:

Մյուս կողմից, QryptoQuant-ի վերլուծաբանները նշել են անկման միտումի շարունակականությունը:

Նրանց դիտարկումների համաձայն՝ ներդրողները, ովքեր 2020 թվականի դեկտեմբերից հետո գնել են բիթքոին, այժմ վնասի մեջ են։ Հետևաբար, երկարաժամկետ SOPR-ը դժվար թե շուտով վերսկսի վերընթաց միտումը:

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ կրիպտոարժույթի վախի և ագահության ինդեքսը մշտապես ցույց է տալիս շուկայի չափազանց անհանգստացնող տրամադրությունները:

Ավելի վաղ Galaxy Digital-ի հիմնադիր Մայք Նովոգրացը առաջարկել էր, որ շուկայի անկման փուլը կտևի ևս երկուսից վեց ամիս:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share