Բաժին. Կրիպտո

Twitter-ը ներկայացրել է NFT ցուցադրման հնարավորությունը

Twitter-ի ծրագրավորողները հայտարարել են գրառումներում ոչ փոխարկելի թոքենները (NFT) ցուցադրելու տարբերակի մասին։ Նախաձեռնությունն իրականացվում է չորս մարքեթփլեյսերի հետ համատեղ:

Նոր գործառույթը, որը կոչվում է NFT Tweet Tile, փորձարկման փուլում է: Այն թույլ կտա գնել կամ վաճառել թոքեններ՝ օգտագործելով հատուկ կոճակը, ինչպես նաև դիտել ստեղծողի մասին տեղեկությունները։

Magic Eden-ը, Rarible-ը, Dapper Labs-ը և Jump Trade-ն օգնում են իրականացնել սոցիալական մեդիայի նախաձեռնությունը:

Twitter-ի խոսնակը Decrypt-ին տված մեկնաբանությունում պարզաբանել է, որ «iOS-ի և վեբ տարբերակի որոշ օգտատերեր մասնակցում են թեստավորմանը»: Գործառույթն օգտագործելու համար ձեզ հարկավոր չի լինի պրեմիում բաժանորդագրություն, հավելել է նա։

2022 թվականի սկզբին սոցիալական ցանցը ինտեգրել է NFT-ներ որպես պրոֆիլի ավատարներ ավելացնելու հնարավորությունը։ Ընտրանքը հասանելի էր iOS-ով Twitter Blue-ի բաժանորդներին՝ Ethereum դրամապանակը սոցցանցի էջին միացնելուց հետո:

2021 թվականի սեպտեմբերին Twitter-ը հայտարարեց  ոչ փոխարկելի նշանների ստուգման համակարգի մասին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Իլոն Մասքը իրականացրել է սոցցանցը 44 միլիարդ դոլարով գնելու գործարքը, իսկ ավելի վաղ նա իր որոշումը բացատրել էր «խոսքի ազատության համար ներառական ասպարեզ» ստեղծելու ցանկությամբ։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share