Բաժին. Կրիպտո

Ղազախստանի Կենտրոնական բանկը կփորձարկի BNB Chain-ը սեփական CBDC-ի համար

Ղազախստանի Ազգային բանկը (NBK) կփորձարկի Binance-ի BNB Chain-ը՝ ազգային թվային արժույթ տեղակայելու համար:

Հոկտեմբերի սկզբին Binance-ը Ղազախստանում ստացավ թվային ակտիվների հարթակ գործարկելու և «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի վրա հիմնված պահառության ծառայություններ մատուցելու արտոնագիր:

«Բայց մենք դրանով չենք սահմանափակվում: Դրանից հետո թիմը հանդիպել է ՂԱԲ-ի նախագահի առաջին տեղակալ Բերիկ Շոլպանկուլովի և վճարատեխնոլոգիական կենտրոնի ղեկավար Բինուր Ժալենովի հետ»,- ասել է բիթքոին-բորսայի գործադիր տնօրեն Չժանպեն Չժաոն։

Նրա խոսքով, քննարկվել է թվային տենգեի ինտեգրումը BNB Chain-ում փորձարկելու թեման։

Չժաոն այլ մանրամասներ չի հայտնել: Binance-ի խոսնակը The Block-ին տված մեկնաբանությունում ասել է, որ ցանցի համար հատուկ օգտագործման դեպքերի վերաբերյալ քննարկումը շարունակվում է:

ՂԱԲ-ն սկսել է ուսումնասիրել 2020 թվականին CBDC-ի ներդրման հնարավորությունը: 2021 թվականի դեկտեմբերին կարգավորիչը զեկուցել է թվային թենգե փորձնական նախագծի առաջին արդյունքների մասին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատն առաջին ընթերցմամբ հաստատել է կրիպտոարժույթների և մայնինգի կարգավորմանը վերաբերող հինգ օրինագիծ։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share