Տնտեսական

Binance-ը հրապարակել է իր պահուստների ծավալները

Աշխարհի առաջատար կրիպտոբորսա Binance-ի կայքում հայտնվել է հատուկ էջ, որտեղ ցուցադրված են բորսայի պահուստները։ Սակայն, հատուկ էջում հրապարակված տվյալները ամբողջական չեն։

Միևնույն ժամանակ, Binance-ը հրապարակել է իր պահուստների տվյալները, որոնք հետևյալն են.

  • 475 հզր BTC,
  • 4,8 մլն ETH,
  • 17,6 մլրդ USDT,
  • 21,7 մլրդ BUSD,
  • 601 մլն USDC,
  • 58 մլն BNB:

Հրապարակված և հատուկ էջի տվյալները տարբերվում են, ինչին ի պատասխան Binance-ի հիմնադիր Չենպեն Չժաոն հայտն է, որ պահուստների հաշվարկի հատուկ էջը դեռևս փորձարկման փուլում է և սխալի հետևանքով է դարձել հրապարակային։

Չժաոն հայտարարել է, որ կրիպտոբորսաները պահուստների ծավալների հանրայնացման հարցում պետք է բաց լինեն, այս ուղղությամբ էլ շարժվում է Binance.

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share