Բաժին. Կրիպտո

Առաջատար Bybit կրիպտոբորսան հրապարակել է ակտիվների ծավալը

Bybit առաջատար բորսան բացել է իր հիմնական ակտիվների մասին տեղեկատվությունը։ Այսպիսով, բորսայի ակտիվների ծավալը կազմել է մոտ 1.9 մլրդ դոլար։

Bybit-ի հիմնադիր և ղեկավար Բեն Չժոուն հայտնել է, որ իրենք երաշխավորում են, որ օգտատերերի միջոցները 1։1 հարաբերությամբ պահպանվում են Bybit-ի դրամապանակներում։

Բորսայի կողմից նաև գործարկվելու է նոր լուծում, որը օգտատերերին թույլ կտա մշտապես հետևել բորսայի ակտիվների ծավալներին։

Ինչ կայանում է Bybit-ի ակտիվներին, ապա դրանց 38.31% կազմում է USDT թոքենը, 19.31%՝ Բիթքոին (BTC), 16.82% USDC, 11.41%` ETH, 5.13% BIT և 8.52%՝ մնացած թվային արժույթներ։

Հիշեցնենք, որ FTX խոշորագույն կորպտոբորսայի սնանկության հետևանքով կրիպտոշուկան մտել է անկման նոր փուլ։ Խոշորագույն կրիպտոբորսաները, օգտատերերի վստահության մակարդակ բարձրացնելու նպատակով, հրապարակում են իրենց կրիպտոակտիվների պահուստների ծավալները։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share