Բաժին. Կրիպտո

2022թ. հունվար-նոյեմբերին հաքերները 4.3 մլրդ դոլարի կրիպտոարժույթներ են գողացել

2022թ. հունվար-նոյեմբերին հաքերները գողացել են 4.3 մլրդ դոլոր ընդհանուր արժեքով կրիպտոարժույթներ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 37%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Privacy Affairs ընկերության հրապարակած վերլուծությունից։

Ընկերությունը FTX բորսայի սննկացումը համարում է խոշորագույն կրիպտոխաբեություն, որի արդյունքում անհետացել են 1-2 մլրդ դոլարի կրիպտոակտիվներ։

Դեռևս մարտ ամսին Ronin Network հարթակի վրա հարձակման արդյունքում կորել է 615 մլն դոլար, փետրվար ամսին Wormhole կրիպտոկամրջի վրա հարձակումը հաքերներին բերել է 320 մլն դոլար։ JuicyFields.io կրիպտոխարդախությունն արժեցել է 273 մլն դոլար և Unique-Exchange.co հարթակը կորցրել է 267 մլն դոլար։ Nomad քրոս-չեյնի վրա հարձակումը չարամիտներին բերել է 190 մլն դոլար, իսկ Beanstalk DeFi հարթակի կորուստները կազմել են 182 մլն դոլար։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share