Բաժին. Կրիպտո

Որ կրիպտոարժույթներն են գերադասում ռուսաստանցիները

Ռուսական Կոմերսանտ պարբերականը, հղում կատարելով Bitbanker և Cupli Surveys գործակալությունների հարցումների տվյալներին, գրում է, որ կրիպտոարժույթներում ներդրումներ կատարած ռուսաստանցիների 78%-ը Բիթքոինը (BTC) համարում է կրիպտոներդրումների առավել հուսալի միջոց։ Հարցվածների 36% և 35% համապատասխանաբար նշել են Tether (USDT) և Ether (ETH) անունները։

Կրիպտոներդրումներ կատարած ռուսաստանցիների 56%-ի ներդրումների ծավալը փոքր է 100,000 ռուբլուց, մինչև 500,000 ռուբլի ներդրում է կատարել 32%, մինչև 1 մլն ռուբլի՝ 10% և 1 մլն ռուբլուց ավել՝ 2%։

Կրիպտոգործարքներ իրականացրածների 35% կրիպտոարժույթներն օգտագործում են գումարները իրենց հաշիվներին փոխանցելու համար, ևս 27% կրիպտոտեխնոլոգիաներն օգտագործում է այլոց հաշիվներին գումաներ փոխանցելու համար։

Կրիպտոարժույթներով փոխանցումներ իրականացնողների 73%-ը դա անում է ռուսական քարտերի նկատմամբ կիրառված սահմանափակումների պատճառով, 50%-ը իրականացում է վճարումների ապրանքների կամ ծառայությունների համար, ևս 41%-ի համար կարևորը նման փոխանցումների գաղտնիությունն է։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share