Բաժին. Կրիպտո

Բիթքոինի սփոթային շուկայի 92% բաժին է ընկնում Binance-ին

Binance առաջատար կրիպտոբորսան գերիշխում է Bitcoin-ի սփոթային շուկայում։ Arcane Research վերլուծական ընկերությունը հայտնում է, որ գերիշխանության սկիզբը դրվել է 2022թ. ամռանը, երբ կրիպտոբորսան դադարեց միջնորդավճարներ գանձել բիթքոինով գործարքների համար։

Arcane Research-ի տվյալների համաձայն 2022թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ Binance-ին է բաժին ընկնում բիթքոինով սփոթային գործարքների 92% և BTC դերևատիվների շուկայի 61%-ը։ 2022թ.-ի սկզբին Binance-ին բաժին էր ընկնում սփոթային գործարքների 45%։ Նման պատկերը ձևավորվել է նաև FTX և Celsius կրիպտոհարթակների սնանկությունը։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share