Բաժին. Կրիպտո

2022թ. ընթացքում վաճառվել է 101 մլն NFT

Dappradar-ի տվյալների համաձայն 2022թ. ընթացքում վաճառված NFT թոքենների թիվը կազմել է 101 մլն, ինչը 2021թ. համանման ցուցանիշը գերազանցում է 67%-ով։

Նշվում է, որ Ethereum-ի բլոքչեյնին բաժին է ընկնում վաճառված NFT-ների 21%։ Երկրորդ տեղում Wax-ն է՝ 14.5%, Polygon-ը երրորդն է՝ 13.3%, և Solana՝ 12.9%։

Binance-ի BNB էկոհամակարգում NFT-ների վաճառքի քանակը չի փոխվել՝ 1 մլն։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share