Բաժին. Կրիպտո

CBDC-ների և կայուն կրիպտոարժույթների համար գործարկվել է SWIFT-ի նմանակ

Չինական ենթակառուցվածքային BSN հարթակի արտասահմանում զարգացման համար պատասխանատու Red Date Technology ընկերությունը գործարկել է ունիվերսալ թվային վճարային ցանց (UDPN), որը միմյանց կկապի CBDC-ներին և կայուն կրիպտոարժույթներին։

Ըստ էության խոսքը գնում է թվային արժույթների փոխանցման համար նախատեսված հարթակի մասին, որը կարելի է անվանել նաև թվային SWIFT։ Հիշեցնենք, որ SWIFT համակարգը աշխարհի բանկերի կողմից օգտագործվում է որպես միջբանկային փոխանցումների իրականացման հիմնական գործիք։

UDPN-ին մասնակցություն ունեն մի շարք առաջատար բանկեր, սակայն Red Date Technology-ն դեռևս չի հայտնում դրանց անունը։

UDPN հարթակը ներկայացվել է Դավոսի համաժողովի ընթացքում։ Ներկայացման ընթացքում ներկա են եղել Deutsche Bank, HSBC, Standard Chartered, The Bank of East Asia և Akbank առաջատար ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ։

Առաջիկայում թվային հարթակը փորձարկում կանցնի թվային արժույթներին վերաբերող մի շարք ուղղություններով.

  • CBDC-ների թողարկում և շրջանառություն
  • Կայուն կրիպտոարժույթների թողարկում և շրջանառություն
  • UDPN օգտագործում որպես հանգույց՝ էլեկտրոնային առևտրի համար
  • KYC նույնականացում
  • Ակտիվների թոքենիզայի
  • Արտարժույթի և թվային արժույթների փոխանակման գործառույթների պարզեցում

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share