Բաժին. Կրիպտո

Թվային ռուբլու (CBDC) գործարկումը բանկերին կզրկի մինչև 50 մլրդ ռուբլի շահույթից

Թվային ռուբլու մեկնարկը կարող է զգալի հարված հասցնել Ռուսաստանի առևտային բանկերին, և մեծ օգուտներ բերել առևտրային կազմակերպություններին։ Այս մասին գրում է ռուսական Ֆորբսը։

«Յակով և գործընկերներ» գործակալության վերլուծաբանների գնահատմամբ CBDC գործարկումը կնշանակի անկանխիկ առևտրի նորագույն գործիքակազմի ներմուծում, որոնց մեջ նաև  առանց միջնորդավճարի անկանխիկ գործարքների անմիջական իրականացման հնարավորություն։

Այժմ առևտրային կազմակերպություններում վճարային քարտերով իրականացվող գործարքների համար բանկերի և վճարային հարթակների կողմից պահվում է միջնորդավճար, իսկ ստացված գումարը առևտրային կազմակերպությունների համար որոշ դեպքերում հասանելի է դառնում մինչև 3 օրում։

Գնահատվում է, որ վերոնշյալ պատճառով բանկերի կորուստները կարող են հասնել 50 մլրդ ռուբլու։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ առևտրային կազմակերպությունները կարող են շահել մինչև 80 մլրդ ռուբլու։

Թվային ռուբլու և ընդհանրապես CBDC-ների առավելությունները հասարակ քաղաքացու համար տեսանելի չեն։ Այսօր գործող ֆինթեք համակարգերն արդեն տալիս են անկանխիկ առևտրի բոլոր գործիքները։

Ինչ կայանում է միջնորդավճարների բացակայության պայմաններում ապրանքների գների նվազմանը, ապա փորձը ցույց է տալիս, որ գնակում չի լինում, իսկ միջնորդավճարների գումարները բանկերի փոխարեն տեղ են գտնում առևտրային ցանցերի սեփականատերերի գրպաններում։

Բանկերի կորուստները չեն սահմանափակվի միայն վճարային քարտերի միջնորդաճարներով։ Զգալի ազդեցություն կլինի նաև դրամական փոխանցումների ուղղությամբ, ինչպես նաև այլ ուղղություններով։ Ռուսական Սբերբանկի գնահատմամբ CBDC գործարկման պատճառով բանկային ոլորտից կարտահոսի 2-4 տրլն ռուբլի։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share