Բաժին. Կրիպտո

Հնդկաստանի խոշոր առևտրային ցանցերից մեկը գործարկել է CBDC վճարումներ

Հնդկական խոշոր առևտրային ցանց Reliance Retail-ը ներդրել է CBDC վճարումներ։ Freshpik խանութներից մեկում հաճախորդներն արդեն կարող են վճարումներ կատարել թվային ռուպիով։ Որոշակի ժամանակ անց CBDC-ով վճարումները կներդրվեն ցանցի մնացած խանութներում։

Գնում կատարելու համար պետք է պարզապես սքանավորել հատուկ QR կոդը։

Հիշեցնենք, որ 2022թ.-ի դեկտեմբերին Հնդկաստանում գործարվել է թվային ռուպիի փորձարկման ծրագիր՝ սահմանափակ թվով վաճառողների և գնորդների համար։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share