Բաժին. Կրիպտո

Paypal-ը դադարեցրել է կայուն կրիպտոարժույթի ստեղծման աշխատանքները

Paypal խոշորագույն առցանց վճարային համակարգը դադարեցրել է իր սեփական կայուն կրիպտոարժույթի (stablecoin) ստեծումը։ Ընկերություն մտահոգություն ունի, որ կայուն կրիպտոարժույթի ստեղծումը կարող է խնդիրներ առաջացնել ԱՄՆ իշխանությունների հետ։

Paypal-ը կայուն կրիպտոարժույթի ստեղծման աշխատանքներն իրականացնում էր Paxos ընկերության հետ, որը թողարկել է ԱՄՆ դոլարին կցված Binance USD (BUSD) և Pax dollar (USDP) թվային արժույթները։ Այս շաբաթ Նյու-Յորքի ֆինանսական ծառայությունների վարչությունը սկսել է հետաքրքրվել Paxos-ի գործունեությամբ։ Սրա հետևանքով Paypal-ը որոշել է դադարեցնել համագործակցությունը Paxos-ի հետ՝ մինչև հետաքննության ավարտը։

Ամեն դեպքում, մասնագետները կարծում են, որ Paypal-ը վերջնականապես չի դադարեցրել կայուն կրիպտոարժույթի նախագիծը և վատթարագույն դեպքում կարող է այն իրականացնել այլ գործընկերոջ հետ։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share