Բաժին. Կրիպտո

Tether-ի մասնաբաժինը կայուն կրիպտոարժույթների ծավալում գերազանցել է 51%-ը

ԱՄՆ դոլարին կից թվային արժույթ Tether-ի (USDT) մասնաբաժինը 2022թ. մայիսից առաջին անգամ հատել է կայուն կրիպտոարժույթների ընդհանուր ծավալի 51%-ի շեմը։ Փետրվարի 11-12 ընթացքում ցուցանիշը կազմել է 51.07%, իսկ փետրվարի 13-ին՝ 51.31%։ Tether-ին հաջորդում են USDC` 30.64% և Binance USD (BUSD)` 12.09%:

Փետրվարի 13-ի դրությամբ USDT կապիտալիզացիան կազմել է 68.4 մլրդ դոլար, տարվա սկզբի համեմատ արձանագրվել է աճ 3.6%-ով։

Ինչ կայանում է USDC կապիտալիզացիային, ապա այն այս տարվա սկզբից նվազել է 8.2%-ով։ Ինչ կայանում է BUSD-ին, ապա տարվա սկզբից Binance-ի կայուն կրիպտոարժույթի կապիտալիզացիան նվազել է 2.4%-ով և կազմել 16.1 մլրդ դոլար։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share